Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձը պատվիրել են ուկրաինացիները, սակայն բրիտանական հետքը ակնհայտ է. Բորտնիկով
ՄիջազգայինՌուսական ԳՌՈՒ-ի ղեկավարի տեղակալի` Գեներալ Ալեքսեևի դեմ մահափորձը պատվիրել են ուկրաինական հատուկ ծառայությունները, սակայն բրիտանական հետքը ակնհայտ է: Այս մասին հայտարարել է Ալեքսանդր Բորտնիկովը: ՌԴ ԱԴԾ ղեկավարը հավելել է, որ հետաքննությունը շարունակվում է:
Փետրվարի 6-ին Լյուբոմիր Կորբան կրակել է գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի մեջքից: Այնուհետև հարձակվողը փախել է դեպքի վայրից, իսկ Ալեքսեևը շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Մարդասպանի հանցակից Վիկտոր Վասինը թաքցրել է Կորբային անվտանգ տանը և նրան տրամադրել է ճանապարհորդական տոմսեր: Պավել Վասինը, որը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ օգնել է Վլադիմիր Ալեքսեևին լրտեսել, նույնականացվել է որպես մարդասպանի երկրորդ հանցակից:

