Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Դոբրոպոլեի ճակատում
ՄիջազգայինՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Դոբրոպոլեի ճակատում:
«Կենտրոն» զորքերի խումբը գրավել է Նովի Դոնբաս գյուղը։ Այն արեւելյան ուղղությամբ վերջին բնակավայրն է մինչ Դոբրոպոլեն:
Այսպիսով, ռուսական ուժերը դուրս են գալիս Դոբրոպոլեի անմիջական մատույցներ: Երբ դրավեն Նովի Դոնբասից մի փոքր հարավ գտնվող Բելիցկոեն, որը գործնականում շրջապատված վիճակում է, ռուսական ուժերը կսկսեն Դոբրոպոլեի գրոհը:
Ռազմավարական այդ քաղաքը գրավելու դեպքում ռուսները սկսելու են դուրս գալ Դոնբասում ներկայումս ուկրաինական վերահսկողության ողջ տիրույթի արեւմտյան թիկունք:

