«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սրանց պետք է հեռացնել, որ և՛ անկախ Հայաստան լինի, և՛ իրական հայ-ռուսական դաշինք․ Շարմազանով

Ներքաղաքական

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքմենչայի պայմանագրի կնքումն ու Հայկական մարզի կազմավորումը հնարավորություն տվեց հետագայում հայոց անկախ պետականության վերականգնման համար։

1828-ի փետրվարի 10/22/-ին Ռուսաստանի ու Պարսկաստանի միջեւ կնքվեց Թուրքմենչայի պայմանխգիրը,որի արդյունքում Արեւելյան Հայաստանը միացավ Ռուսաստանին։

Հայ-ռուսական հարաբերությունների սկզբնավորումը սկսվում է դեռեւս Կիեւյան Ռուսիայի ժամանակներից։

Այդ ժամանակաշրջանում մեր պետությունների միջեւ հիմք են դրվում տնտեսական կապեր,որոնց մասին իր աշխատություններում նկարագրել է 11-րդ դարի հայ պատմիչ Ստեփանոս Տարոնեցի Ասողիկը։

Այդ կապերի մասին գրել է նայեւ ռուսական պատմագրության հայր Նիկոլայ Կարամզինը։

18-րդ դարից հայ-ռուսական հարաբերությունները նոր՝քաղաքական երանգ են ստանում։

Հենց այդ ժամանակաշրջանից հայոց աշխարհիկ եւ հոգեւոր ընտրանին Հայոց պետականության վերականգնումը կապում է նաեւ Ռուսասատանի օժանդակության հետ։

Այդ գաղափարների կրողներն էին Հովսեփ Էմինն ու Շահամիր Շահամիրյանը:

Այդ փուլում Ռուսական պետության ներկայացուցիչները կապեր են հաստատում ռուսահոց թեմի հոգեւորականների հետ՝ նպատակ ունենալով նպաստել Հայոց պետականության վերականգնումը։

Այդ գործում իր մեծ ավանդն ունեցավ հռչակավոր զորավար Ալեքսանդր Սուվորովը,ով մայրական կողմից հայկական արմատներ ուներ։

Սուվորովին գրված նամակում առաջարկվում էր վերականգնել Հայոց թագավորությունը ՝ Երեւան մայրաքաղաքով։

Հայ ժողովրդի զավակները լուրջ մասնակցություն ունեցան նաեւ 1812 Հայրենական պատերազմին։

Պատերազմի հերոսներ դարձան հայազգի գեներալներ Դավիթ Դելյանովն ու Վալերիան Մադաթովը։

1828-ի ձմռանը ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը.կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը։

Երեւանի եւ Նախիջեւանի խանությունները միացան Ռուսաստանին։

Մինչ այդ ՝1813թ. Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին էին միացել Լոռին,Տավուշն ու Ղարաբաղը։

Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո,1829թ.մարտին Երեւանի ու Նախիջեւանի խանությունների տարածքում ձեւավորվեց Հայկական մարզը,որն ուներ իր զինանշանը՝ Արարատ սարով ու Նոյան տապանով,ինչպես նաեւ Էջմիածնի պատկերով։

Ռուսներն այդ տարածքին տվեցին Հայկական մարզ անվանումը,որտեղ բանալի բառը՝Հայկականն է։

Եվ այս փաստը պետք է կոխել ադրբեջանցիների աչքը,երբ փորձում են խոսել իրենց տարածքային պահանջներից։

Բայց դե «նոքյարն իր էֆենդիին» ի՞նչ կարող է ասել։

Դրա համար սրանց պետք է հեռացնել,որ եւ Անկախ Հայաստան լինի,եւ իրական հայ-ռուսական դաշինք,որը բխում է մեր պետության ու ժողովրդի կենսական շահերից»։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան