Ռուսական բանակը պատրաստվում է գրոհել դեպի Պավլոգրադ-Դնեպրոպետրովսկ. Ուկրաինական ռազմական փորձագետ
ՄիջազգայինՌուսական բանակը պատրաստվում է գրոհել դեպի Պավլոգրադ. գարնանային հարձակման նպատակը այս ուղղությամբ առաջընթացն է, ասում է ուկրաինական ռազմական փորձագետ Բրատչուկը։
Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարողացել են հակագրոհ անցկացնել Ալեքսանդրովսկի ուղղությամբ, բայց այնտեղ մարտերի ինտենսիվությունն աճում է։ Ռուսական զորքերը վերախմբավորվում են և պատրաստվում են հարձակողական ռազմավարական գործողության գարնանային փուլին։
Հիմնական նպատակը Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի ուղղությամբ առաջխաղացումն է։
Սա, իհարկե, դատելով ներկա ռազմական իրողություններից, միանգամայն ռեալ սցենար է: Ավելին, ձմեռային մարտերում, որոնց ժամանակ ուկրաինական ուժերի մի քանի խոշոր հակահարձակում ձեռնարկեցին եւ ձախողվեցին, էապես նվազեցրել են բանակի ինչպես մարտունակությունը, այնպես էլ ռեզերվները: Դա եւս նշանակում է, որ ռուսներն ունեն Դնեպրոպետրովսկ (քաղաքը) դուրս գալու ռեալ հնարավորություն:

