Արեւմտյան աղբյուրների խոստացած` փետրվարի 21-ին Իրանի դեմ հարձակումը տեղի չունեցավ
ՄիջազգայինԱրեւմտյան աղբյուրների կողմից փետրվարի 21-ին խոստացված Իրանի դեմ հարձակումը տեղի չունեցավ: «Տակից դուրս գալու» համար բացատրում են` վերջին պահին ԱՄՆ-ն որոշեց օրը տեղափոխել:
Անմիջապես էլ սկսեցին շրջանացվել լուրեր, թե Իրանում նորից զանգվածային բողոքի ալիք է սկսվել: Լուրերը նախ շրջանառության մեջ դրեցին ընդգծված «հեղափոխական» իրանական որոշ աղբյուրներ (դրսից գործող), եւ այդ «հիմքով» գործին միացավ արեւմտյան քարոզչամեքենան: Մասնավորապես, ըստ Financial Times-ի. «Իրանում կրկին բողոքի ցույցեր են բռնկվել։ Այս անգամ հատկապես ակտիվ են ուսանողները։ Նրանք համալսարանական կամպուսներում կազմակերպում են բողոքի ցույցեր Իսլամական Հանրապետության իշխանությունների դեմ։ Թեհրանում և Մաշհադում զանգվածային անկարգություններ են տեղի ունենում։ Ուսանողները վանկարկում են «Կորչի՛ Ալի Խամենեին»։ Ցուցարարները Թեհրանի փողոցներում հանդիպում են դիմադրության, երկու քաղաքներում էլ կան զոհեր»։
Իսկ ահա ոչ միայն իրանական մյուս աղղբյուրների, այլ նաեւ տարածաշրջանային լրատվամիջոցների մոտ այս թեմայով ոչինչ չկա: Իրանական որոշ միանգամայն տեղյակ աղբյուրներ գրում են. «Բողոքի ցույցերը սովորական կեղծ լուրեր են»։
Մեկ բան է հաստատ. Իրանի վրա հարձակվելու որոշում Թրամփն այդպես էլ դժվարանում է կայացնել, չնայած այն մեծ ուժերին, որոնք կենտրոնացրել է: Պետք է նախ սկսել ներքին ցնցումներ, եւ հիմա, նման է, որ դա էլ փորձում են իրականացնել: Միայն թե Թեհրանը պետք է, որ այդ սցենարին պատրաստ լինի»:
Մանրամասներ` տեսանյութում:

