ԱՀԱԶԱՆԳ. Մոտ 2300 ուսուցիչ և շուրջ 2400 օժանդակ աշխատող կարող են կորցնել աշխատանքը. ԿԳՄՍ-ն նոր ավեր է ծրագրում

Հանդիպում

«Մոտ 2300 ուսուցիչ և շուրջ 2400 օժանդակ աշխատող կարող են կորցնել աշխատանքը։ Վերջին շրջանում ԿԳՄՍ-ն շրջանառության մեջ է դրել դպրոցների կլաստերացում տերմինը։ Ո՛չ «փակում», ո՛չ «լուծարում» բառերը չեն օգտագործվում, սակայն փաստացի խոսքը նույն գործընթացի մասին է․ մի քանի դպրոցներ միավորվում են մեկի շուրջ, իսկ մնացածը դադարում են գործել»,-այս մասին ահազանգում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, մանրամասնելով.

- Սա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծելու  հատկապես լեռնային, բարձր լեռնային և սահմանամերձ բնակավայրերում։ Ծնողները երեխաների հետ կտեղափոխվեն ավելի մեծ բնակավայրեր՝ կրթություն ապահովելու նպատակով։ Սակայն դրա հետևանքով հատկապես սահմանամերձ բնակավայրերում անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ։ Այդ գյուղերում այլևս մարդիկ չեն բնակվի, պետական կառույցներ չեն գործի։ Համայնքների խոշորացումից հետո արդեն դժվար է տեղում գտնել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, իսկ դպրոցների փակմամբ պետական ներկայությունը լրիվ կվերանա:

Փորձագետի գնահատմանբ.

- Ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է շուրջ 8700 աշակերտի, ինչը կազմում է գյուղական դպրոցների աշակերտների մոտ 5 տոկոսը և դպրոցների 16.6 տոկոսը։ Փոփոխությունները վերաբերում են 230 բնակավայրի, որոնցից 218-ում դպրոցը միակն է՝ տվյալ համայնքում։ Այսինքն՝ 218 բնակավայրում այլևս դպրոց չի գործելու։ Դրանցից 55-ը սահմանամերձ բնակավայրեր են։ Սա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Մի քանի տարի անց բնակավայրերը կարող են պարզապես դատարկվել, քանի որ ծնողները իրենց երեխաներին տանելու են ավելի մեծ բնակավայրեր՝ կրթություն ապահովելու նպատակով։ Չի բացառվում, որ լքեն ոչ միայն հարազատ բնավայրը,  այլ Հայաստանն՝ առհասարակ։ Այսպիսով, հատկապես սահմանամերձ բնակավայրերը կարող են դատարկվել, բնակչությունը՝ ծերանալ, քանի որ երիտասարդ ընտանիքները,  իրենց երեխաների  կրթության իրավունքն իրացնելու համար, պարզապես կհեռանան։ Որքանով տեղյակ եմ, նախատեսվում է պետական բյուջեի միջոցներով կազմակերպել երեխաների՝ գյուղից գյուղ տեղափոխման հարցը։ Սակայն գյուղերի միջև հեռավորությունը երբեմն հասնում է 10-12 կիլոմետրի։ Օրինակ՝ Ամասիա համայնքում ձմեռները շատ խիստ են, և ճանապարհները կարող են ամիսներով փակ լինել։ Եթե տարվա ընթացքում մոտ երեք ամիս ճանապարհները փակ լինեն, երեխաները չեն կարողանա հաճախել դպրոց:

Փորձագետը անդրադարձավ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի շրջաբերականին,  որով առաջարկվում է հայ ուսանողներին մասնակցել Թուրքիայի կրթաթոշակային ծրագրերին.

-Այս փուլում նման բան անելը այն նույն տրամաբանության մեջ է, ինչ որդեգրել է Հայաստանի այսօրվա իշխող վարչախումբը, ինչը ենթադրում է նաեւ գիտության, կրթության ոլորտում անմիջական կախվածության տակ դնել Հայաստանը հարեւան երկրներից: Պարզ է՝ այս փուլում մի քիչ դժվար կլիներ Ադրբեջանի կրթաթոշակներին  մասնակցել տալ հայերին, որովհետեւ ոչ ոք չէր համաձայնվի, բայց քանի որ Թուրքիայի հետ խնդիրներ չկան գնալ-գալու, ուղիղ  թռիչքներ էլ կան վաղուց, խրախուսվում է: Գաղտնիք չէ, որ  իշխող վարչախմբի մեջ կան մարդիկ, որոնք թուրքական կրթական ծրագրերով այցելություններ են արել,  դրա համար մտածում են այս մեթոդներով մասնակցելու, նաեւ այդ ծիրի մեջ ինչքան հնարավոր է շատ ուսանողների, հետազոտողների եւ դասախոսների ներգրավելու մասին։


Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում