Բալիստիկ հրթիռները հարվածել են Կիևին. ռուսները սկսել են մասշտաբային հարձակում
ՄիջազգայինՎաղ լուսաբացից սկսվել է ռուսական զանգվածային հարձակումն ուկրաինայի վրա: Ներկա պահին հայտնի է բալիստիկ հրթիռներով Կիևին հասցված հարվածների մասին:
Այնուհետեւ գրանցվել է Տու-95ՄՍ ռազմավարական ռմբակոծիչների խմբի թռիչքը, որոնք արդեն արձակել են հրթիռները։
Նաեւ օդում են ռուսական «Գերան» հրթիռային անօդաչուները, որոնք սկսել են զանգվածային հարձակում արևելյան և կենտրոնական շրջանների վրա։ «Ռուսաստանը նաև լրացուցիչ հարձակողական անօդաչու թռչող սարքեր է արձակել Օրյոլից և կրկնակի մեկնարկներ է իրականացրել Սմոլենսկից և Միլլերովոյից»,- գրում են ուկրաինական ռեսուրսները։
Ամեն բան հուշում է, որ խոսքը միանգամայն մասշտաբային հարձակման մասին է:

