Պայթյուններ և սարսափելի ճիչեր Լվովի կենտրոնում (Տեսանյութ)
ՄիջազգայինԼվովի կենտրոնում` «Մագնուս» առևտրի կենտրոնի մոտ որոտացել են պայթյուններ, լսվել են ցավի և սարսափի ճիչեր։ Ոչ ոք չի հասկացել, թե ինչ է կատարվում։ Տագնապ չի եղել։
«Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ պայթյունը տեղի է ունեցել Լվովի կենտրոնում։ Ճանապարհին ընկած է մարդու մարմին։ Կան բազմաթիվ կոտրված պատուհաններ և այրման հոտ», - ասել է պատգամավոր Զինկևիչը։
Ըստ հետագա պաշտոնական մեկնաբանությունների, Ժամը 00:30-ին «102»-ում ստացվել է զանգ Լվովի Դանիլիշինա փողոցի 20 հասցեում գտնվող խանութում կողոպուտի մասին։ Դեպքի վայր պարեկային ոստիկանության խմբի ժամանումից հետո տեղի է ունեցել պայթյուն։ Իշխանությունները հայտնում են, որ երկրորդ խմբի ժամանումից հետո տեղի է ունեցել ևս մեկ պայթյուն։
Մեկ ոստիկան զոհվել է։ Վնասվել են պարեկային մեքենան և մեկ այլ մեքենա։
Հայտնի է նաեւ առնվազն 15 վիրավորի մասին։ Որոշները գտնվում են ծանր վիճակում, ասել է քաղաքապետ Սադովյին։
Ռուսական ուժերը, թեեւ այս գիշեր կոմբինացված հարձակում են իրականացրել Ուկրաինայում, սակայն Լվովի պայթյուններն այդ հարձակման հետեւանքով չեն:

