Ընտրությունների վերջում ֆիասկո կարող են ապրել իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը․ Գեղամ Նազարյանը իր հետագա գործունեության եւ բանջարեղենի խանութի նմանվող ուժերի մասին

Հանդիպում

ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը դուրս է եկել «Հայաստան» խմբակցությունից առաջիկա ընտրություններին չի մասնակցելու։ Ինչո՞ւ եք որոշել չմասնակցել ընտրություններին, փաստորեն հիասթափված է և ընդդիմությունից, և իշխանությունից, թե այլ պատճառներ կան, ի վերջո ինչով է զբաղվելու այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է անձամբ պատգա,ավորի հետ, ով նախ նկատեց․

-Լինում է պահեր, որ մարդն իրեն այս կամ ֆորմատով գործում իրեն չի տեսնում, ընտրություններին՝ որևէ կուսակցության կամ դաշինքի կազմում այս պահին ես ինձ չեմ տեսնում։ Դա չի նշանակում, որ ես հիասթափված եմ թե մեկից, թե մյուսից, ուղղակի, էդպես ինձ այլեւս չեմ տեսնում, այդ դասավորության մեջ խորհրդարանի։

-Իսկ ինչո՞վ եք զբաղվելու, որտեղ Ձեզ կտեսնենք։

- Այդ մասին էլ դեռ մասին չեմ մտածում,  այս պահին, անկեղծ ասած,  մտածում եմ բացառապես  առաջիկա ամիսների խորհրդարանական աշխատանքի մասին, բնավորությամբ էդպիսին եմ, կգա կհասնի հունիսի 8-ը, եւ արդեն նոր կսկսեմ մտածել այդ մասին։

-  Հետադարձ հայացք նետելով որպես պատգամավոր, է, եթե առանձնացնեք 3 կարևորագույն, այսպես ասած, է հիմնաքարային փոփոխություններ, որոնց մեջ որպես պատգամավոր, Դուք Ձեր լուման ունեցել եք, որո՞նք են դրանք։

-Առաջինը սահմանամերձ բնակավայրերում բնակարանաշինության ծրագիրն է, որը տարածվեց 16 միլիոն ծրագիր անվանումով։ Այդ ծրագրի շնորհիվ 1000-ավոր մարդիկ դարձան տնատեր։ Երկրորդը, որ ի վերջո, որպես պետություն ունեցանք օր, որը հատուկ նվիրված է բոլոր ժամանակներում մեր երկրի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի օրն է՝ հունվարի 27-ը։ Երրորդն էլ, ես կարծում եմ, որ ընդհանրական առումով իմ դերն եմ ունեցել խաղաղության հաստատման գործում։

-Պարոն Նազարյան, բայց արդյո՞ք կարելի է խոսելխաղաղության հաստատման մասին, երբ առնվազն մեր գերիները այսօր Բաքվի բանտերում են, որոշները դատապարտվել են ցմահ ազատազրկման։

-Ընդհանուր պատկերացումներ ունեմ, ընդհանուր է տեսնում եմ ինչ է լինելու, բայց  հրապարակային  դեռ շատ վաղ է խոսել այդ մասին։ Բայց ես կասեմ, որ է մի քանի ուժեր կամ շատ ուժեր, չգիտես ինչու, շատ վաղ մեկնարկեցին քարոզարշավը եւ դա կարող է իրենց համար լուրջ խնդիրներ ստեղծել ընտրությունների ժամանակ, որովհետև, որպես կանոն, ասելիքը, ասում են, վերջին պահերին, իսկ հիմա ով ինչ ուներ ասելիք, ասեց, վերջացրեց, հիմա արդեն կրկնաբանություն է սկսվելու, որը ձանձրացնում է մարդկանց։ Այսինքն՝ ընտրությունների վերջում ֆիասկո կարող են ապրել իր ընդդիմադիր հռչակած ուժերը։

Առհասարակ, Հայաստանում քաղաքական դաշտը կայացած չէ, քաղաքական դաշտ որպես էդպիսին չկա։ Մեկ-երկուսի մոտ է նկատվում գաղափարախոսություն,  մնացածը անհատների վրա հիմնված, ժամանակավոր, ասենք, բանջարեղենի խանութի նման քաղաքական ուժեր են։ Ասենք, եթե Տերը որոշումը պետք բանջարեղենի խանութը լինի, էդ պահին բանջարեղենի խանութ է, հետո՝գեղեցկության սրահ, հետո մսի պասաժ։ Չկա լուրջ ընդդիմություն, որի մասին կարելի խոսել ու վերլուծել։

 
 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում