ԱՄՆ-ն քննարկում է Իրանի գերագույն առաջնորդի սպանության հարցը. Axios
ՄիջազգայինԱՄՆ-ն քննարկում է Իրանի գերագույն առաջնորդի սպանության հարցը։
Իրանի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից քննարկվող սցենարներից մեկը վերաբերում է գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի սպանությանը, ով համարվում է նրա հավանական իրավահաջորդ, Axios-ին ասել է Թրամփի ավագ խորհրդականը։
Երկրորդ աղբյուրը հաստատել է, որ Խամենեիի և նրա որդու սպանության ծրագիրը Թրամփին ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ։
ՄԱԿ-ի անդամ պետության ղեկավարի սպանության ծրագրումը, առավել եւս` սպանությունը համարվում է միջազգային հանցագործություն, ավելին` ահաբեկչություն:

