Հունգարիան պաշտոնապես արգելափակեց Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ վարկը
ՄիջազգայինՀունգարիայի արտաքին գործերի նախարար Սիյարտոն «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցման դիվերսիայի պատճառով Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ վարկի արգելափակման մասին հայտնել է.
«Մենք արգելափակում ենք Ուկրաինային ԵՄ-ի կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, մինչև «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի տարանցումը վերսկսվի։
Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ խոչընդոտելով նավթի տարանցումը Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ համակարգված՝ նպատակ ունենալով խափանել Հունգարիա մատակարարումները և բարձրացնել վառելիքի գները ընտրություններից առաջ։
«Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի տարանցումը արգելափակելով՝ Ուկրաինան խախտում է ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը և անտեսում է Եվրամիության առջև իր պարտավորությունները։ Մենք չենք տրվի այս շանտաժին»։

