Կախարդության մեջ մեղադրվող կնոջը վառել են` իր երեխայի հետ միասին
ՄիջազգայինԿախարդության մեջ մեղադրվող կնոջը ողջ այրել են` իր երեխայի հետ միասին: Այսպիսով, վհուկների որսը ժամանակակից աշխարհում չի վերացել:
Հնդկաստանի Ջարկհանդ նահանգում գյուղացիների մի ամբոխ ողջճողջ այրել է 32-ամյա կնոջը` նրա երկու ամսական երեխայի հետ միասին՝ մեղադրելով նրան կախարդության մեջ: Հարձակվողները մորը և երեխայի վրա կերոսին են լցրել և այրել:
Գյուղացիներից մեկի ազգականի մահը կապված է եղել կնոջ ենթադրյալ կախարդական գործունեության հետ:
Զոհի ամուսինը ծանր այրվածքներ է ստացել, բայց կարողացել է փախչել և դեպքի մասին հայտնել է իշխանություններին: Ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը, և չորս մարդ արդեն ձերբակալվել է: Իրավապահ մարմինները հաստատել են, որ սա սնահավատության և լինչի դատաստանի վրա հիմնված բռնության տիպիկ դեպք է, որը բնորոշ է Հնդկաստանի մի քանի գյուղական շրջաններին:

