Իմ սեւ սիրտը, ձեր վարդագույն հարցերը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՍՏՐԱԽ Ա ԳԱՆՅԱՏ ԱՐԵԼ
(ՔՊ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վախեցեք կատաղած Նիկոլից, նա բոլորին տռաս է հանում անխտիր։
**
ԵՍ ՎՈՎԱՆ ԵՄ ԳԱՍՊԱՐՅԱՆ
(ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ԿՆՈՋԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս ինչ զուլում աշխարհ ա, մենակ Հայաստանում կարող են իրավապահ մարմինները մտնել ամուսինների` մատի ու մատանու արանքը։
**
НЕ ПОДХОДИТЕ КО МНЕ, Я ОБИДЕЛСЯ
(ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ` ՔՊ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՐՅՈՒՐՅԱԿԻՑ
ԴՈՒՐՍ ՄՆԱԼՈՒ ԵՎ 103 ՁԱՅՆ ՀԱՎԱՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Իմ սեւ սիրտը, ձեր վարդագույն հարցերը։
**
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐ
(ՆԻԿՈԼԸ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՔՊ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՉԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վեհափառի ա՞ջն էիր համբուրում,
Այժմ գնա վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարիր։
**
ԱՆԴՈՆԸ ՆՍՏԵԼ ՄԻ ՄՈՒԹ ԱՆԿՅՈՒՆՈՒՄ,
ՀՈՆՔԵՐԸ ԿԻՏԵԼ ՈՒ ԼԱՑ Է ԼԻՆՈՒՄ
(ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՔՊ-Ի ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՑԱԾՐ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` թուրքերի, Վենսի, Եվրամիության աջակցող հայտարարություններից հետո Նիկոլը այնպես է հաբռգել, որ էլ Անդոնի կարիքը չունի։
**
ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Ինձ չդիպչեք, Շուրա, ես արդեն հպարտ եմ։
**
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
Հիմա պսակվելուց հետո մինչեւ մեռնելը Նիկոլը տեր ա՞, Աննան էլ` հնազա՞նդ, թե՞ հակառակը։
**
(ՀԱՅԿ ԿՈՆՋՈՐՅԱՆԻ ԵՂԲՈՐ ԴԵՄ ԵՐԿՐՈՐԴ ՔՐԳՈՐԾԸ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՔՊ-ում ԱԺ նախագահ դառնալու համար պարտադիր պետք է հարսը կամ ախպերը քրգործով անցած լինի։
**
ՈՐԿՐԱՄՈԼՆԵՐ
(ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ ԶՐՈՒՑԱԿՑԻ ՀԵՏ ՈՒՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գուրմանների միությունից հայտնում են, որ այս իշխանությունները միայն մի բանի մասին են մտածում, 2018-ից մինչեւ հիմա հա ուտում՝ ուտում են ու չեն կշտանում։
**
ԱՆԴՈՅԻՆ ՓԱՅ ԵՆ ՏԱԼՈՒ
Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ Հայաստան-Իրան ճանապարհը արդեն բավական ժամանակ է կառուցվում է, բայց քանի որ Անդրանիկ Թեւանյանը հայտարարել է դրա մասին, որպես բարի կամքի դրսեւորում, ՔՊ-ն նրան է տալու բորդյուրները սարքելու գործը։

