Ո՛չ նախագահի աշխատակազմն է իր տեղում, ո՛չ նախագահը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Պարզվում է՝ թյուր կարծիք կար, թե ՀՀ նախագահ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ուշքումիտքը միայն դաշնամուր նվագելն է ու թանկ մեռելների հետ սելֆի անելը, կարեւորը՝ ուտելն է, ուտե՛լը… Արդեն ութ տարի է` իշխանություն են, բայց այդպես էլ չկշտացան, եւ ահա այդ մասին բարձրաձայնում են անգամ Հունաստանում: Պաշտոնական միջոցառման ժամանակ, երբ խոսափողը պատահմամբ միացված է եղել, ՀՀ նախագահն իր ելույթից առաջ դժգոհել է, որ հիմա պետք է խոսի, բայց չգիտի` ինչ խոսի, հետո էլ նշել է. «էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»: Տեսանյութն էլ հրապարակվել է հենց ո՛չ ավել, ո՛չ պակաս նախագահականի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։ Փաստորեն, ո՛չ նախագահի աշխատակազմն է իր տեղում, ո՛չ նախագահը: «Հայաստանի նախագահի աշխատակազմին 2026 թ.-ի բյուջեով հատկացված է ավելի քան 1 միլիարդ 600 միլիոն դրամ, բայց նա, փաստորեն, չունի համապատասխան արարողակարգային ծառայության աջակցություն, որը պաշտոնական ճաշի կամ ընթրիքի ժամանակ նրան կհուշի արարողակարգը, նախատեսված ելույթների հերթականությունը, որպեսզի չստեղծվեն այնպիսի հիմար վիճակներ, ինչպես Հունաստանում…», - ընդգծել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը:

Կառավարության նիստից հետո լրագրողները Մարդու իրավունքների պաշտպան ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻ հետ ճեպազրույցում հետաքրքրվեցին. «Կաթողիկոսի իրավունքները խախտվա՞ծ են, թե՞ ոչ»: Սակայն, վերջինս ոչ միայն չպատասխանեց հարցին, այլեւ բառացիորեն հրաժարվեց այն իր իրավասության շրջանակում դիտարկել։ «Ինչո՞ւ եք այդ հարցն ինձ տալիս, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես մարդու իրավունքների պաշտպան եմ, ոչ թե կրոնական կազմակերպությունների»,- արձագանքեց նա։ Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը ոչ թե կոնկրետ անձի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլ վերացական մի կառույցի մասին էր։ Մինչդեռ հարցը հնչեց ոչ թե եկեղեցական վարչարարության, այլ իրավունքների հնարավոր խախտման մասին։ Իսկ եթե երկրի ամենաբարձր հոգեւոր առաջնորդի իրավունքների խախտման մասին հարցը ՄԻՊ-ի օրակարգում չէ, ապա ո՞ւմ օրակարգում է այն։ Ավելին՝ երբ լրագրողները փորձեցին հստակեցնել՝ ո՞վ է Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր համար, Մանասյանն արձագանքեց. «Ես չեմ կարծում, թե որպես ՄԻՊ, պիտի պատասխանեմ նման հարցերի։ Ես ճանաչում եմ ցանկացած կրոնական կազմակերպություն, որն օրենքով սահմանված կարգով գրանցված է… Ես այն մարդը չեմ, որը կարող է միջամտել այդ հարցերին»։ Ստացվում է՝ ՄԻՊ-ը «ճանաչում» է գրանցված կրոնական կազմակերպությունները, բայց ո՛չ տեսել, ո՛չ լսել է ՀՀ Սահմանադրության մասին, որտեղ ճանաչված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իր առաջնորդի բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում: Թեպետ ինչու՞ ենք զարմանում, եթե ՄԻՊ-ը Աջափնյակում կրակոցների ժամանակ էլ հայտարարում է, որ մարդու իրավունքների խախտում չի տեսել: Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն հավելել՝ եւ փրկեա զմեզ ի ՄԻՊեն:

Զարմանալիորեն ճիշտ որոշում է կայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցությունից հեռացած, իբրեւ անկախ, բայց մի շարք հարցերում իշխանությունների տեսակետները պաշտպանող պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ։ «Ես ոչ մի ցուցակում չեմ լինելու։ Չեմ լինելու նաեւ հաջորդ խորհրդարանում», - լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է նա: Այ, այսպես գալիս են ԱԺ, փոշիացնում ընդդիմադիր ձայներն ու խռոված հեռանում, իբր իրենք ոչ մի հարցում մեղավոր չեն, ժողովուրդն է մեղավոր, որ չհասկացավ՝ վերջն իրենց ուզածն ի՞նչ էր:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում