Արկտիկայում ռուս-ամերիկյան մասշտաբային բիզնես-ծրագրերի մեկնարկը տրված է
ՄիջազգայինՆման է, որ Արկտիկայում ռուս-ամերիկյան մասշտաբային բիզնես-ծրագրերի մեկնարկը տրված է:
Ռուսական «Նովատեկ»-ը և ամերիկացի ներդրողները համաձայնագիր են ստորագրել Ալյասկայում գազի արդյունահանման վերաբերյալ։
Թրամփ կրտսերի ընկեր Ջենթրի Բիչը հայտարարել է, որ արդեն համաձայնության է եկել «Նովատեկ»-ի հետ, և որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կսկսեն համատեղ զարգացնել գազի հանքավայրը Ալյասկայում։
Բիչի խոսքով՝ գործարքը ենթադրում է հեղուկացված բնական գազի արտադրության շարժական կայանի օգտագործում, որը «Նովատեկ»-ն արդեն կառուցում է Մուրմանսկի մարզում գտնվող իր օբյեկտում։ Նախատեսվում է գազ մատակարարել ասիական շուկաներին։
Այս լուրի ֆոնին «Նովատեկ»-ի բաժնետոմսերը կտրուկ աճեցին։

