«ԶՈՀՎԵԼ ԱՆՕԴԱՉՈՒԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասարակություն

Փետրվարի 18-ը, Արցախյան 44-օրյա դաժան պատերազմի անմահ հերոս ԱԼԵՆ ԱՐՏՈՒՇԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի բարեկամուհին Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում պատմեց.

- Ալենը ծնվել է 2001 թվականի փետրվարի 18-ին, Գյումրիում։ Նա, դեռևս մանկուց պարապում էր տարբեր մարզաձևերով. մարմնամարզություն, թաեքվանդո, խառը մենամարտեր։ Մասնակցել է մի շարք միջազգային մրցաշարերի ու արժանացել բազմաթիվ մեդալների։ Նա առանց սպորտի չէր կարողանում պատկերացնել իր կյանքը։ Ազատ ժամանակ զբաղվում էր ֆուտբոլով։ Ալենը սովորել է Գյումրիի թիվ 27 դպրոցում, ապա ուսումը շարունակել է ԳՊՏՔ քոլեջում։ Թեև կարող էր տարկետում վերցնել, սակայն հրաժարվեց։ Նա չափազանց ընկերասեր, շատ լուրջ, հավասարակշռված ու հայրենասեր մարդ էր։ Հրաժարվեց տարկետումից ու 2019֊ի հուլիսի 11-ին մեկնեց ծառայության Արցախի Հադրութի շրջան։ Ալենին զինկոմիսարիատից չճանապարհեցին, հանգամանքների բերումով հավաքը եկեղեցու բակում էր։ Երդման արարողությունն էլ կայացավ ոչ թե զորանոցում, այլ Հադրութի եկեղեցու բակում։ 5 ամիս անց, Ալենին ուղարկեցին Հոկտեմբերյան սերժանտական դասընթացների։ 3 ամիս անց, նա վերադարձավ Հադրութի 2֊րդ զորամասի 6֊րդ վաշտ, որպես սերժանտ, դիրքի ավագ։

2020 թվականի 44֊օրյա դաժան պատերազմի հենց առաջին օրվանից, նա եղել է ամենաթեժ կետում, շատ վտանգավոր դիրքում։ Հոկտեմբերի 1֊ին, Ալենն ու ընկերները հետ էին բերել այն դիրքը, որը գրավել էր նենգ թշնամին։ Ընկել էին շրջափակման մեջ, վիրավոր վիճակում օգնել ու դուրս էր հանել իր վիրավոր ընկերներին։ Նույնիսկ հանգցրել էր անմահացած վառվող ընկերոջ մարմինը, սակայն իրեն չեն հասցրել օգնություն ցուցաբերել։ Անմահացել է հերոսաբար, հոկտեմբերի 1-ին, անօդաչուի հարվածից։ Հուղարկավորվել է Գյումրիի զինվորական պանթեոնում։

2023-ի հոկտեմբերի 1-ին, Գյումրիում, Ալենի հարազատ բակում բացվել է հիշատակը հավերժացնող հուշակոթող։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ: ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում