Մոսկվայում ձյան տեղումները գերազանցեցին կեսդարյա` 1970թ.-ից ի վեր պահպանվող ռեկորդը
ՀասարակությունՄոսկվայում ձյան տեղումները գերազանցեցին կեսդարյա ռեկորդը: Ձյան կույտերը հասել են ճանապարհային նշանների բարձրությանը։
Ամենաուժեղ ձյունը կաթվածահար արեց ՌԴ մայրաքաղաքը. ամսական տեղումների մոտ 50%-ը տեղաց ընդամենը 24 ժամվա ընթացքում՝ գերազանցելով 1970 թվականից ի վեր պահպանվող ռեկորդը։ Եվ դեռ կավելանա. տեղումները շարունակվում են, օդերևութաբանները կանխատեսում են նորմայի մինչև 70%-ը։
Անբարենպաստ եղանակը ազդել է տրանսպորտային համակարգի վրա, Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել են տասնյակ չվերթներ, իսկ խցանումները հասել են 9 բալի։

