ՌԴ ԳՇ-ն հրապարակել է Ուկրաինայի կորուստների վերաբերյալ տվյալներ
ՄիջազգայինՌուսաստանի գլխավոր շտաբը հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի կորուստների վերաբերյալ տվյալները։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ուկրաինական բանակի կորուստները գերազանցել են մեկուկես միլիոնը։ Այս մասին հայտնել է Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը։
Նրա խոսքով՝ միայն վերջին տարում տարի Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են կես միլիոնից ավելի զինծառայող։ Այս ֆոնին Ուկրաինայում զորահավաքի տեմպը նույնպես նվազել է գրեթե կիսով չափ։ Ինչպես ընդգծել է Ռուդսկոյը, այս ամենը ստեղծում է ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման կայուն միտում և, հետևաբար, սահմանափակում է նրա հնարավորությունները մարտադաշտում։

