Տեսախցիկը ֆիքսել է հրաբխի ժայթքման պահը (Տեսանյութ)
ՄիջազգայինՏեսախցիկը ֆիքսել է Ֆիլիպիններում Կանլաոն հրաբխի ժայթքման պահը։
Հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտի տվյալներով՝ մոխրի սյունը բարձրացել է մոտ 4,5 կմ բարձրության վրա։
Հրաբխի տարածքում հայտարարվել է 2-րդ մակարդակի տագնապ։ Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել լքել խառնարանից 4 կմ շառավղով տարածքը։

