Տրիբունալ՝ Ֆեյսբուքից

Ներքաղաքական

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ուշագրավ գրառում՝ հայտարարելով, որ իրեն դիմել են «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության եւ «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ խնդրելով իրեն դիմել «Ազգային Հպարտության Տրիբունալին»։

Ըստ Կարապետյանի` խնդրանքի բովանդակության մեջ մասնավորապես ասված է, որ «ՀՀ-ում պաշտոնավարող նախագահն ու վարչապետը չեն կատարում սահմանադրորեն ստանձնած պարտականությունները, անգործություն են դրսեւորում, ոտնահարում են ՀՀ քաղաքացու արժանապատվությունը»: Եվ, փաստորեն, այդ հարցով պետք է Արշակ Կարապետյանի դիմումի հիման վրա զբաղվի «Ազգային Հպարտության Տրիբունալը»։

«Ես աշխատում եմ այդ ուղղությամբ եւ եթե այս առթիվ ունեք լրացուցիչ հարցեր կամ առաջարկություններ, խնդրում եմ գրել ինձ», - ամենայն լրջությամբ նշել է գեներալը։ Այստեղ են ասել՝ քամին ցրտից մեռավ… Ավելի իրատեսական չէ՞ր լինի, եթե գեներալ Կարապետյանը, օրինակ, դիմեր Օլիմպոսի աստվածներին՝ Զեւինս, Պոսեյդոնին, Դեմետրային, Աթենասին, Ապոլլոնին, Հեփեստոսին, Հերմեսին, Արտեմիսին, Աֆրոդիտեին եւ անգամ հաշվեհարդարի ու վրեժխնդրության աստվածուհի Նեմեսիսին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «Ազգային Հպարտության Տրիբունալը», ի՞նչ իրավական հիմք ունի այն, եւ արդյոք այն առհասարակ գոյություն ունի: Ի վերջո, եթե խոսքը վերաբերում է սահմանադրական պարտականությունների չկատարմանը, ապա Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է հստակ մեխանիզմներ՝ Սահմանադրական դատարան, Ազգային ժողով, քաղաքական պատասխանատվության գործիքներ։ Ո՞ր իրավական դաշտում է գործելու Կարապետյանի «տրիբունալը»։ Ո՞վ է այն ձեւավորել, ի՞նչ լեգիտիմություն ունի այն հանրության անունից «դատելու» անգամ եթե խոսքը Փաշինյան Նիկոլի մասին է:

Փաստացի, հերթական անգամ հնչում են բարձրագոչ հայտարարություններ, բայց պոպուլիզմից բացի՝ ո՛չ իրավական հստակություն կա, ո՛չ քայլերի իրական հաջորդականություն: Եթե կա քաղաքական պահանջ՝ այն պետք է ձեւակերպվի քաղաքական պատասխանատվության գործիքներով, այլապես մնացածը՝ մնում է հրապարակային աղմուկի եւ պոպուլիզմի տիրույթում։ Լավ, որքա՞ն կարելի է անլրջացնել ամեն ինչ: Երբ Փաշինյան Նիկոլին ու Վահագն Խաչատուրյանին տրիբունալի առաջ է կանգնեցնում նա, ով անգամ չի համարձակվում Հայաստանի Հանրապետություն մուտք գործել, ակնհայտ է դառնում, որ այսպիսի իշխանությունն ու ընդդիմությունն իրար արժեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում