«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Շուրջ 28 միլիոն դրամի «գողություն»՝ Երեւանի մանկապարտեզներում․ տնօրենը, հաշվապահը, պահակը՝ մեղադրյալի աթոռին

Քրեական

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների աշխատակիցները, այդ թվում՝ տնօրենը, հաշվապահը, պահակը մեղադրվում են պետական հաստատություններից միլիոնավոր դրամների յուրացման մեջ, սակայն որեւէ մեկը գեթ մեկ օր կալանավայրում չի անցկացրել։ Քրեական վարույթի շրջանակում առանցքային դերակատարում ունի Երևանի հ. 141 մսուր-մանկապարտեզի տնօրեն Լուսինե Մատինյանն, ով մեղադրվում է շուրջ 28 միլիոն դրամ յուրացրելու մեջ։ Ըստ վարույթի՝ նա ձևականորեն աշխատանքի է ընդունել իր դստերը և մի շարք այլ անձանց, որոնք փաստացի չեն աշխատել կամ չեն կատարել իրենց հաստիքային պարտականությունները, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ է կատարել՝ ցույց տալով, թե նրանք ամբողջությամբ աշխատել են, ինչի հիման վրա հաշվարկվել և փոխանցվել են աշխատավարձեր, արձակուրդային և այլ վճարներ։ Լուսինե Մատինյանի անվան հետ է կապվում նաեւ «Երևանի թիվ 72 մանկապարտեզ»-ում «պայթած» կոռուպցիոն սկանդալը։

 

 «Երևանի թիվ 72 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաշվապահ Նաիրա Հարությունյանը մանկապարտեզի բանկային հաշվից իր անվամբ ՀՀ տարբեր բանկերում բացված հաշիվներին փոխանցել է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 11 միլիոն դրամ գումար։ «Իշխանության» տեղեկություններով՝ քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև նույն մանկապարտեզի պահակի՝ Միքաել Զաքարյանի նկատմամբ։ Վերջինիս օժանդակել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի հ. 141 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Մատինյանին՝ համայնքային միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 9 միլիոն դրամ յուրացնելու և շուրջ 400 հազար դրամ վատնելու հարցում։

 

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Նարեկ Զաքարյանին, ով օժանդակել է նույն մանկապարտեզի տնօրենին՝ տեղեկատվություն և միջոց տրամադրելու եղանակով, խոշոր չափերով՝ շուրջ 800 հազար դրամ յուրացնելու գործընթացում։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Հենց այսպիսի տեսք ունի ընտրովի արդարադատությունը՝ պետական աշխատողները տասնյակ միլիոնավոր դրամների յուրացման մեջ են մեղադրվում, սակայն ազատության մեջ են, մինչդեռ ՔՊ-ականներին մի թթու խոսք ասած անձինք ամիսներով անցկացնում են կալանավայրերում։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան