«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայկ Բաբուխանյանը հանձնել է «Իրավունք»-ի կողմից տարվա լավագույն ռեժիսոր ճանաչված Մհեր Մկրտչյանի պատվոգիրը

Մշակութային

«Իրավունք»-ը ունենալով 37 տարվա անցած պատմություն եւ ճանապարհ` շարունակում է պահել լավագույն ավանդույթները եւ բարձր գնահատանքի արժանացնել բոլոր այն անձանց, ովքեր Հայաստանի տարբեր ոլորտների զարգացման գործում ունենում են իրենց մեծ ներդրումը: «Իրավունք» -ն ամփոփելով 2025 թվականը՝ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՌԵԺԻՍՈՐ է ճանաչել ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ՝ «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման համար։

Այդ պատվավոր մրցանակն անձամբ հանձնել է Սահմանադրական Իրավունք Միություն կուսակցության (ՍԻՄ) նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, «Իրավունք մեդիա» հոլդինգի նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ:

«Հաշվի առնելով մեր յութուբյան ալիքի հարյուր հազարավոր դիտողների, ինչպես նաեւ «Իրավունք» լրատվական կայքի եւ թերթի ընթերցողների արձագանքները, այնուհետ այն քննարկելով «Իրավունք»-ի հանձնաժողովում, եկել ենք եզրահանգման, որ Տարվա լավագույն է ճանաչվել, մեր կողմից շատ հարգարժան եւ հայտնի ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ իր կողմից կատարած հսկայածավալ եւ ազգանպաստ աշխատանքի՝ «Արարատ 73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի նկարահանման համար», - ասաց Հայկ Բաբուխանյանը եւ դիմելով Մհեր Մկրտչյանին՝ ընդգծեց, որ պատվոգիրը նրա կատարած հսկայական աշխատանքի գնահատումն ու շնորհակալական խոսքն է «Իրավունք»-ի կողմից:

«Կատարելով նման հսկայական աշխատանք՝ Դուք տվել եք հեռուստադիտողին հույս եւ հիշեցրել, որ մենք հաղթող ազգ ենք ու որ կարող ենք համախմբվել, դառնալ մեկ բռունցք եւ հաղթանակել: Այսօր անգամ, ֆիլմը դիտելու ընթացքում մարդիկ դահլիճից բղավում էին «Արարատ հուպ տուր» արտահայտությունը, որը խոսում է այն մասին, որ այդ հաղթանակի ոգին Դուք ներկայիս սեւ մթնոլորտում կարողացաք փոխանցել ու լուսավորել, ինչի համար շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ նաեւ, որ Դուք ցույց տվեցիք մեր ազգային կարողությունները, որոնք  այնքան տկար չեն, ինչպիսին այսօր ոմանք փորձում են ներկայացնել: Շատ կարեւոր է, որ մարդիկ հիշեն՝ Սովետական Միության ժամանակ ունեցանք սպորտի մեր ոսկե դարը: Ես ինքս հիշում եմ, թե մարդիկ ինչ ուրախությամբ ու բերկրանքով էին նշում այդ օրերը՝ փողոցում գրկախառնվում ու մեկը մյուսին շնորհավորում էին: Մեծ հույս ունեմ, որ այդ ոսկե դարը կրկին կվերադառնա: Շնորհավորում եմ եւս մեկ անգամ», - եզրափակելով խոսքը ընդգծեց Բաբուխանյանը:

Ընդունելով պատվոգիրը՝ Մհեր Մկրտչյանը շեշտեց. «Շնորհակալ եմ գնահատանքի համար: Իսկապես, ֆիլմը հաղթանակի մասին է եւ նրա, որ մենք կարող ենք հաղթել»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան