«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ես գնում եմ իմ երջանկության հետևից, ինձ չփնտրեք, բողոքն էլ հետ վերցրեք». նոր մանրամասներ 15–ամյա աղջկա առևшնգման դեպքից

Սովորականի նման 10–րդ դասարանի աշակերտուհի Ս.–ն մինչև վերջին ժամը նստել է դասի, զանգից հետո տուն պիտի գնար, բայց տուն չի գնացել, գնացել է անհայտ ուղղությամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզի Արևիկ գյուղի դպրոցի տնօրեն Արուսյակ Ավագյանը՝ անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած դեպքին։

Մեր ուսուցիչները, որոնք դասի վերջին գնում էին տուն, իրենք հանդիպել են երեխային մեր կենտրոնական մասում, որ վերուվար էր, քայլում էր տարակուսած, ինչ-որ մի բանի էր սպասում։ Զանգից հետո բոլորն էլ գնում են տուն ու նույն ձևով էլ ինքն է գնացել տուն։ Ու հետո լսեցինք, որ գնացել է անհայտ ուղղությամբ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների սիրած տղայի հետ է հեռացել, տնօրենն ասաց. «Ես չեմ կարող ասել՝ սիրած տղան է, թե ոչ, համենայնդեպս հաղորդագրությունը փաստում է այն, որ սա նախապես կազմակերպված միջոցառում է եղել։ Որովհետև վերջին ժամի ուսուցչուհին միշտ հավաքում է հեռախոսները, դասի վերջում տալիս է։ Ինքն այդ օրը չի տվել իր հեռախոսը, ասել է՝ տվել եմ փոքր եղբորս, որը սովորում է չորրորդ դասարանում։

Ըստ իս ճիշտ չի ասել, որովհետև նախորդ ժամի ուսուցչին ասել է, որ իր մոտ է հեռախոսը, նույնիսկ օգտվել է հեռախոսից, ուսուցչուհու խնդրանքով և պահանջով պահել է հեռախոսը՝ դասապրոցեսը չխանգարելու համար։ Բայց այդ օրը ինքը շատ հաճախակի հեռախոսի մեջ է եղել։

Ես հիմա պիտի ներկայացնեմ, որովհետև սա արդեն կոչվում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա։ Մենք նշանակում ենք բացակաները ամսի 12-ից, մինչև տեսնենք ինչ է լինում»։

Դպրոցի տնօրենի խոսքով, ծնողները շատ անհանգիստ են. «Մեզ թվում է, որ ծնողները տեղյակ են, որովհետև մենք լսել ենք, որ ծնողները այցելել են այդ տուն, ով որ տարել է այդ աղջկան, խոսել են տղայի ծնողների հետ, բայց որ տղան հիմա աղջկան պահում է անհայտ տարածքում, ըստ իս դա փաստ է, որովհետև ծնողն ասում է ես պիտի հետ բերեմ իմ երեխային, ինչ ուզում է լինի»։

Արուսյակ Ավագյանը նշեց, որ աղջիկն ազգությամբ եզդի է, ինքը աղջկա հորը ևս դասավանդել է. ««Խելոք աղջիկ է, լավ երեխա է, ոչ մի արտառոց բան 10 տարվա ընթացքում չի եղել, անսպասելի էր, բացարձակ չէինք սպասի իրենից նման բան։

Արդեն ճանապարհին ինքը գրել է, որ ես գնում եմ իմ երջանկության հետևից, խնդրում եմ ինձ չփնտրեք։ Հոր ասելով եմ ես սա ասում։ Փաստը այն է, որ երեկ էլ է երեխան WhatsApp-ով զանգել, խոսել պապիկի և հոր հետ, երկու նախադասություն, ասել է՝ ես լավ եմ ու եթե բողոքել եք, բողոքը հետ վերցրեք։ Ծնողներն ասում են՝ գուցե և երեխային ստիպում են, որ նման բան ասի, իրենք էլ են տարակուսած։ Ես կապի մեջ եմ իրենց հետ»,– ընդգծեց նա։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան