Սկսվում են իրանա-ռուսական համատեղ զորավարժություններ Օմանի ծոցում
ՄիջազգայինԱյսօր տեղի կունենան իրանա-ռուսական համատեղ զորավարժություններ։
Զորավարժությունների պաշտոնական խոսնակ՝ ծովակալ Մաքսուդլուն, հայտարարել է.
«Իրանը և Ռուսաստանը վաղը համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում։ Զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել անվտանգությունը և կայուն ծովային համագործակցությունը Օմանի ծովում և Հնդկական օվկիանոսի հյուսիսում»։

