ԱՄՆ-ն պատրաստ է հարձակվել Իրանի վրա արդեն այս շաբաթվա վերջին. CBS News
ՄիջազգայինCBS News-ի տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարձակվել Իրանի վրա արդեն այս շաբաթավերջին։
Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Թրամփին տեղեկացրել են հարվածների պատրաստության մասին։ ԱՄՆ նախագահը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։
Պենտագոնը նաև առաջիկա երեք օրերի ընթացքում Մերձավոր Արևելքից անձնակազմի մասնակի տարհանում կկատարի դեպի Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ։ Աղբյուրները նշում են, որ սա ստանդարտ միջոցառում է հնարավոր ռազմական գործողություններից առաջ և չի նշանակում, որ հարձակումը անխուսափելի է։

