Իսրայելի անվտանգության ոլորտը բերվել է առավելագույն պատրաստվածության
ՄիջազգայինԻսրայելի անվտանգության ոլորտը բերվել է առավելագույն պատրաստվածության։ 12-րդ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայություններին հանձնարարվել է գործել լիարժեք զորահավաքային ռեժիմով և նախապես պատրաստվել հնարավոր ռազմական սցենարին։
Ynet-ի փոխանցմամբ՝ եթե Միացյալ Նահանգները ռազմական գործողություն սկսի Իրանի դեմ, Իսրայելը, ըստ աղբյուրների, կմիանա Վաշինգտոնի ջանքերին։ Սակայն իսրայելցի պաշտոնյաները ենթադրում են, որ ԱՄՆ հարվածը գործնականում անխուսափելի է։
Ըստ ներկայիս կանխատեսումների՝ եթե գործողությունը համաձայնեցվի և սկսվի, այն չի սահմանափակվի միայն մեկուսացված «նպատակային» հարձակումներով. դա կարող է լինել մի քանի շաբաթ տևող լայնածավալ արշավ։
Այս ֆոնին Իրանը հրապարակեց թռիչքների արգելման ծանուցում (NOTAM)՝ Օմանի ծոցի ուղղությամբ բալիստիկ հրթիռների փորձարկումների վերաբերյալ։

