«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես խորապես խռովված եմ, վիրավորված եմ, հիասթափված եմ. Պատրիկ Ֆիորին խոսել է Արցախի մասին

Մշակութային
Ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորին հուզված խոսում է Արցախի մասին՝ ֆրանաիացի հայտնի լրագրող Միշել Դրուկերի «Vivement Dimanche » հաղորդման ժամանակ։
 
Միշել Դրուկեր -Ես մինչ հիմա քեզանից չեմ լսել խոսես այս թեմայի շուրջ, որը խորապես ցնցում է ֆրանսիացիներին՝ Լեռնային Ղարաբաղի հետ հապված։ Սա առաջին անգամ չէ, որ շոշափվում է, Ազնավուրը նույնպես խոսում էր ինձ հետ այս թեմայի շուրջ։ Այն, ինչ տեղի է ունեցել այնտեղ, ողբերգություն է, որը չի կարող անտարբեր թողնել։
 
Պատրիկ Ֆիորի -  Երկու տարի առաջ ես այնտեղ էի։ Ես մեկնել էի ֆրանսիական պատվիրակության հետ, և արդեն այն ժամանակ իսկապես սարսափելի բաներ էին տեղի ունենում։ Ես դիմել էի ֆրանսիացի լրագրողներին, որպեսզի նրանք ինձ հետ գային, որպեսզի իմ վերադարձից հետո կարողանայի բացատրել, քանի որ տեսել էի բաներ, որոնք գուցե չպետք է տեսնեի։ Ես խնդրել էի, բայց կարծում եմ, որ այդ ժամանակ դա արդեն շատերին չէր հետաքրքրում, և լրագրողներն ինձ հետ չեկան։ Ես նրանց ոչնչում չեմ մեղադրում։
 
Այն, ինչ ինձ շատ է անհանգստացնում, այն է, որ պետք է շատերի աչքերը բացվեն, որպեսզի մարդիկ նայեն միմյանց աչքերի մեջ։ Այսինքն՝ հիմա բոլորը գալիս են, բոլորը միջամտում են, բոլորը իրենց խոսքն են ասում, բայց արդեն ուշ է։ Երկու տարի առաջ մենք կարող էինք զգուշացնել բնակչությանը, պետություններին, աշխարհին։ Բայց մեզ չլսեցին…
 
Ես պարզապես ուզում եմ ասել, որ Հայաստանն ուղղակի քարտեզի վրա նշված տարածք չէ։ Հայերը հրաշալի մարդիկ են, Հայաստանն էլ՝ քրիստոնեության բնօրրանը։ Ես խորապես խռովված եմ այն ամենից, ինչ տեղի է ունենում, բայց առավելապես ինձ վշտացնում է անտարբերությունը։ Երբ մարդը անտարբեր է նման կոտորածի առջև…
 
Մենք տեսել ենք կասետային ռումբեր, որոնք պայթում էին մոտ մեկուկես մետր բարձրության վրա՝ մարդու հասակի մակարդակում, և ավերում էին դպրոցներ, երեխաներ, ընտանիքներ։ Իմ հայրն ասում էր. «Յուրաքանչյուր հայ մի լույս է։ Եվ երբ մեկ հայ ընկնում է, մյուսը ծնվում է»։ Ես սրտանց ցանկանում եմ, որ այդ մարդիկ կարողանան վերականգնվել այս ամենից հետո, եթե ունենան դրա հնարավորությունն ու ուժը։
 
Ես վիրավորված եմ, ինչպես միլիոնավոր հայեր, ինչպես միլիոնավոր մարդիկ, որոնք իրենց աչքերի առաջ տեսան այդ կոտորածը՝ առանց իրական միջամտության։ Ես հիասթափված եմ… Եվ պետք է, որ երիտասարդ սերունդը իմանա, որ 1915 թվականը այդքան էլ վաղուց չէր։ Եղել է ցեղասպանություն, որը ոչ ոք չի մոռացել։ Եվ դա մի փոքր հիշեցնում է այդ ամենի սկիզբը։ Հիշեցնում է, բայց խնդիրն այն է, որ այստեղ եղավ շատ լուրջ և հետևողական հարձակում։
 
Ես այնտեղ ընտանիք ունեմ։ Ես զայրացած եմ, բայց ատելություն չունեմ, ինչպես Ֆրանսիայի բոլոր հայերը։ Նրանք ունեն զայրույթ, բայց չունեն ատելություն։
Այդ հողերի տակ թաղված են իմ նախապապերն ու նախատատերը։ Ես ուզում էի իմ երեխաներին տանել այնտեղ… Ահա այսքանը։ Պատմությունն ավարտված չէ, այն շարունակվում է։ Եվ մենք այնքան բաներից հետո ենք ոտքի կանգնել, որ սրտանց հույս ունեմ, որ սրանից հետո էլ ոտքի կկանգնենք…
Ժամը՝ 16։00-ին Հայկ Բաբուխանյանը կլինի «Իրավունք TV»-ի ուղիղ եթերում ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան