«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անթույլատրելի համերգ՝ կազմակերպված Լաս Վեգասի Ս. Կիրակոս եկեղեցու ատյանում

Մշակութային

Վերջերս իշխանական մի պատգամավոր հայտարարել էր, թե իբր Մայր Աթոռը չի թույլատրել ԿԳՄՍ նախարարությանը հոգեւոր երաժշտության փառատոն անցկացնել, ինչին ի պատասխան Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը գրել էր․ «Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայր Աթոռից, ըստ ընթացակարգի, պահանջվել է միջոցառման ծրագիրը՝ համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից»։

Տեր Հորն, իբրեւ «հակադարձում», իշխանական կողմը տեղադրել էր Մայր Աթոռի Դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատասխանը ԿԳՄՍ նախարարին, որտեղ հստակ գրված էր․ «․․․․ տեղեկացնում ենք, որ եկեղեցու ներսում համերգային միջոցառման իրականացումը հնարավոր չէ»։ Ինչո՞ւ էր այս նախապատմությունը հարկավոր, որպեսզի հստակեցվեր Ս․ Էջմիածնի դիրքորոշումն առ այն, թե «եկեղեցու ներսում համերգային միջոցառման իրականացումը հնարավոր չէ»։ Սակայն հակառակ Սուրբ Էջմիածնի դիրքորոշման, Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի թողտվությամբ եւ Լաս Վեգասի Ս. Կիրակոս եկեղեցու հոգեւոր հովիվ Տ․ Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանի ներկայությամբ, նշված եկեղեցու ներսում՝ Մեծ պահքի ընթացքում, կազմակերպվել է անհասկանալի համերգ, այն էլ ոչ միայն եկեղեցու ներսում, այլ՝ ատյանում, այն հատվածում, որտեղ միայն եկեղեցական ժամապաշտություն եւ կամ այլ հոգեւոր արարողություն ու խորհուրդ է կարելի իրականացնել։ Իսկ ատյանում կազմակերպված համերգը ո՛չ իր երգացանկով եւ առավել եւս ո՛չ մասնակիցների հագուկապով բոլորովին պատշաճ չէր եկեղեցում ընդունված վարքային կեցվածքին։ Փաստացի, եկեղեցականն ինքնագործունեությամբ է զբաղվել եկեղեցու ներսում՝ հակառակ Սուրբ Էջմիածնի մոտեցումների ու դիրքորոշումների։

Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով, 72-ամյա Սասուն ծայրագույն վարդապետ Զմրուխտյանը «տիրադավ» շարժման համակիրներից է, որին կարող է Հայաստանից զանգել ինչ-որ մի տիրադավ արքեպիսկոպոս եւ հեռախոսը փոխանցել եկեղեցահալած մի բարձր պաշտոնյայի, որն էլ իր հերթին Հայր Սասունին կարող է հորդորել եւ կամ պահանջել, որպեսզի միանա «տիրադավ» շարժմանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Մանրամասները՝ տեսանյութում։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան