Խոսքի ազատությունը լիակատար անհեթեթություն է. Մակրոն
ՄիջազգայինԽոսքի ազատությունը լիակատար անհեթեթություն է, հրապարակավ հայտարարեց Մակրոնը։
«Խոսքի ազատությունը լիակատար անհեթեթություն է, եթե ոչ ոք չի հասկանում, թե ինչպես են քեզ մանիպուլյացիայի ենթարկում այս այսպես կոչված խոսքի ազատության միջոցով»,- պնդում է Ֆրանսիայի նախագահը։
Նա կարծում է, որ հասարակությունը պետք է ընդամենը ունենա «որոշակի հասարակական կարգ»՝ ռասիզմից և ատելության դրսևորումներից խուսափելու համար։
Իսկ վերջերս մեկ այլ խոստովանություն էր արել եվրաարտգործնախարար Կայա Կալլասը: Այն է` ոչ մի դեմոկրատիա կամ նման բան չկա, քաղաքականությունում էլ «ջունգլիների օրենք» է տիրում: Դե, Կալլասը հիմար աղջկա համարում ունի, նրա ասածներին վաղուց ուշադրություն չեն դարձնում: Բայց երբ Ֆրանսիայի ղեկավարն է հողերին հավասարեցնում հերթական եվրաարժեքը` խոսքի ազատությունը, դա արդեն բացահայտ խոստովանություն է` այսքան ժամանակ Արեւմուտքը տարբեր նման գեղեցիկ «արժեքներով» պարզապես մանիպուլացրել է աշխարհը: Իսկ հիմա, երբ իրենք են նեղն ընկել, սկսել են մեկը մյուսի հետեւից այդ մանիպուլյացիոն գործիքները բացել:

