Իզուր կատու մի փնտրեք՝ չկա․ Գագիկ Մելքոնյանը ՔՊ-ում տիրող իրավիճակի եւ, թե ով է հանձնել գերիներին

Հանդիպում

ՔՊ-ում ոչ խժդժություն կա, ոչ անհամաձայնություն, ներքին ընտրությունները անցել ամենարդար ձեւով, ամեն մարդ իր խղճի առաջ է ընտրություն կատարել։ Հիմա ով ա ում ընտրել, ինչու է մեկը քիչ ստացել, իսկ մյուսը շատ դա ոչ մեկ չի կարող շահարկել, ու դա ապացույցն է այն բանի, որ մեր կուսակցական ընտրությունները ամենաբարձր մակարդակով են անցնում՝ ժողովրդավարության սկզբունքներին համահունչ,-անդրադառնալով ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակին, նման գնահատական տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

-Նիկոլ Փաշինյանը, փաստորեն չի ստացել 1000 պատվիրակաների ձայներ, իսկ Ալեն Սիմոնյան, ով ըստ էության, երկրորդ մարդն է էլ ավելի խայտառակ ձայներ է ստացել։ Սա չի՞ նշանակում, որ սեփական թիմում կան անվստահություն հայտնող անձիք, եւ դրանց թիվը քիչ չէ փաստացի։

-Ա՛յ հենց այդ փաստն է մեր ժողովրդավարության վառ ապացույցը, դա նշանակում է, որ ոչ ոք ստիպողաբար չի կատարել իր ընտրությունը։ Որոշ մարդիկ ձայն չեն տվել, հա ինչ անենք, պիտի զակազով հազար ձայն տաներ, որ ասեիք վայ էս-էն։ Էլի եմ ասում չկա մեր թիմում իրար հանդեպ անվստահություն, հակառակը ամեն մեկը իր ձայնը բարձրացնում է, ու դրա ապացույցը Ձեր ասած ցուցանիշերն են։

-Պարոն Մելքոնյան, առաջատարները փաստորեն երիտասարդ կադրերն են, սա չի գալիս ապացուցելու այն խոսակցությունները, որ ՔՊ-ն, այսպես ասած, ազատվում է տարեց կուսակիցներից, օրինակ Դուք ստացել եք 100 պատվիրակի ձայն։

-Ես արդեն ասացի, որ ով ում կամեցել՝ ընտրել է, ուղղորդված չի եղել, որ ասենք երիտասարդներին ընտրեք՝ մյուսներին չէ։ Չէ ազատ, արդար ընտրություն է եղել, այնպես որ մութ սենյակում կատու փնտրողներին խորհուրդ կտամ լրջանալ, իզուր կատու մի փնտրեք՝ չկա։

-Եկեղեցու դեմ իրականացվող արշավի մասին ի՞նչ կասեք։

-Նախ ճշտենք, ոչ թե եկեղեցու, այլ որոշ եկեղեցականների։ Այսինքն ինչ՝ ուզում եք ասել, որ պետության մեջ պետություն լինի, որը ծառայում է մի ուրիշ պետությա՞ն։

-Բայց եկեղեցին անջատ է պետությունից, դա փաստում ՀՀ մայր օրենքը՝ Սահմանադրությունը։

-Հա որ անջատա ինչ ուզենա կանի՞, պետություն պետության մեջ չի կարա լինի, թող գնան իրենց ծառայությունը իրենց սիրելի պետությանը մատուցեն։

-Լավ, ըստ Ձեզ ՔՊ-ն վերընտրվելու հնարավորություն ունի՞։

-Նախ ՔՊ-ն իր առջեւ դրված խնդիրները կարելի է ասել լրիվ լուծել է։ Կարեւորը խաղաղության հարցն է, որ լուծված է՝ պայմանագիրը նախաստորագրված է, էդ նույն ուղղով էլ առաջ է շարժվում։ Ի՞նչ չի արել ՔՊ-ն՝ դրպոցները կառուցում է, մանկապարտեզները կառուցում է, բոլոր պետությունների հետ հարաբերությունները կարգավորում է՝ սկսած ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան։ Ու ինձ թվում է, որ ամենաուժեղ Հայաստանը այսօր է։

-Եթե խաղաղությունը հաստատված է, այդ դեպքում ինչո՞ւ են մինչեւ հիմա մեր գերիները Բաքվի խիստ ռեժիմի բանտերում, ոմանք այլեւս ցմահ։

-Նախ Արցախը իշխանությունները չեն հանձնել, մենք մենակ էինք մի քանի պետությունների դեմ, կարող էինք հաղթել ու չհաղթեցի՞նք, ինչքան կարողացանք այնքան դիմադրեցինք։ Ինչ վերաբերում է գերիներին, ապա նախ թող ասեն էդ ո՞նց գնացին հանձնվեցին, ո՞ւմ միջոցով հանձնվեցին։ Եթե մեր դաշնակիցը ցանկանար չէ՞ր կարող մի ուղաթիռով իրենց հասցներ Հայաստան, չէր կարա՞, մի մոռացեք, որ այդ ժամանակ արցախցիները մեզ ասում էին Դուք գնացեք Ձեր մասին մտածեք, մեր խնդիրը լուծված է, մեր անվտանգությունը Ռուսաստանն է, բա ո՞ւր մնաց։ Կամ լավ հլը ռուսները հեչ, էն Սամվել Շահրամանյանին հարցրեք, էդ ո՞նց եղավ, որ ինքը եկավ Հայաստան, իսկ Բակոն , Արայիկը ու Արկադին գնացին Բաքու։ Շահրամանյանը Արցախի լուծարմանը փաստաթուղթը ստորագրելիս նախագահներին էլ հետն է հանձնել , եթե այդպես չէ, թող իր հետ բերեր Հայաստան, բա ինչո՞ւ չբերեց։ Հենց ստորագրման ժամանակ իրենք բանակցությունների մեջ էին ադրբեջանցիների հետ, թե ոնց հանձնեն, ինչ ձեւ հանձնեն։ Մի օր այդ մասին հանգամանալից կխոսենք։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում