Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է
ԻրավականՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքը վերացվել է։
Հակակոռուպցիոն դատարանից հայտնել են, որ դատավոր Խաչիկ Ղազարյանին փոխարինել է Վարդգես Սարգսյանը, որը չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, այդ իսկ պատճառով դատավորը պարտավորեցրել է դատախազությանը կիրառված խափանման միջոցը վերացնել։
Նշենք, որ խոսքը վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի անջատ մասին։

