«ՀՄՈՒՏ ՈՒ ԱՆԹԵՐԻ ՄԱՐՏ Է ՎԱՐԵԼ ԳԻՇԵՐ - ՑԵՐԵԿ, ԶՈՀՎԵԼ ՀԵՐՈՍԱԲԱՐ ԱՆՕԴԱՉՈՒԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՎԱՉԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ։

Հասարակություն

Iravunk. com -ը շարունակում է անդրադառնալ 2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած մեր հերոսներին, ովքեր հանուն մեզ տվեցին իրենց ջահել կյանքը, մենք նրանց կյանք ենք պարտք։ Նրանցից մեկն էլ ՎԱՉԵ ԱՐԱՐԱՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ էր։ Նա ծնվել է 1996 թվականի դեկտեմբերի 9-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։ Անմահ հերոսի մայրը, տիկին ԳԱՅԱՆԵ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

«Վաչես 2011 թվականին գերազանցությամբ ավարտեց Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցի 9֊րդ դասարանը, ապա 2014֊ին ավարտել է Սիսիանի ավագ դպրոցի իրավագիտական հոսքը, դարձյալ գերազանցությամբ։ Նույն 2014 թվականին, անվճար համակարգում ընդունվել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետի կովկասագիտություն բաժինը։ 2018-ին ստանալով բակալավրի աստիճան, ուսուցչի որակավորում, կարմիր դիպլոմով ավարտեց նույն բաժնի մագիստրատուրան, անվճար։ Տարեկետում է վերցրել ու ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա։ Ավարտեց գերազանց, ստանալով լեյտենանտի կոչում։ Անցել է ծառայության 2018֊ին։ Ծառայությունը 3 տարով էր, 1 տարին ակադեմիայում որպես կուրսանտ, ապա, քանի որ ավարտել էր գերազանց, առաջարկված 6 տեղերից ընտրեց Կապանը ու ծառայեց այդտեղ։ Թանկագին որդիս, հրետանային մարտկոցի ավագ սպա էր։ 44֊օրյա դաժան պատերազմի թեժ օրերին Ջրականում էին։ Տարվա մեջ 2 անգամ գնում էին Ջրական զորավարժությունների։ Վաչես, հմուտ և անթերի մարտ է վարել գիշեր ֊ցերեկ։ Նրա հմուտ մարտավարության արդյունքում հայտնվել է նենգ թշնամու թիրախում։ Սեպտեմբերի 30-ին, ժամը 7։30-ին, մարտական դիրքը փոխելիս, ցավոք անօդաչուն հարվածել է, զոհվել է հերոսաբար։

Վաչես, գիտակցաբար իր տեղը զիջել էր զինվորներին։ Ի պաշտոնե, իրեն հատկացված տեղի զինվորները ողջ են մնացել։ Որդիս գործել է գիտակից հրամանատարին հատուկ հմտությամբ, արդյունքում անսխալ վերացված թիրախները, հաղթահարելի անգնահատելի հպարտությամբ։ Հիշատակի օրեր պետք չեն Վաչս, քեզ հիշելու համար դու իմ սրտում ես միշտ, իմ մտքում, իմ էությունն ես, գոյատևելու ուժը։ Դու դարձել ես մի վառ փարոս և ուղեկցում ես մեզ այս անարդար կյանքի արահետներում։ Անունդ աղոթք դարձած շուրթերիս է, քուն թե արթուն և կդադարի քո հառաչանք դարձած անունը հնչել իմ կարոտից չորացած շուրթերից, սրտիս վերջին զարկի հետ, իմ Վաչս»...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում