ԱՄՆ-ում խոշոր վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, 29-ը՝ վիրավորվել (Տեսանյութ)
ՄիջազգայինԱՄՆ-ում տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով զոհվել է 4 մարդ, 29-ը՝ վիրավորվել։
Կոլորադոյում տեղի է ունեցել խոշոր վթար, որին մասնակցել են ավելի քան 30 մեքենա, այդ թվում՝ մի քանի բեռնատար։ Չորս մարդ զոհվել է, իսկ 29-ը՝ վիրավորվել և հոսպիտալացվել։
Պատճառը ուժեղ քամին է եղել, որը փոշու փոթորիկ է առաջացրել և ստեղծել գործնականում զրոյական տեսանելիության պայմաններ։ Մայրուղին փակ է եղել երկու ուղղություններով էլ։

