24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելք ուղարկվել է ավելի քան 50 ամերիկյան կործանիչ. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական աղբյուրի մեկնաբանմամբ, Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ ցնցումների շեմին։
«24 ժամվա ընթացքում Մերձավոր Արևելք ուղարկվել է ավելի քան 50 ամերիկյան կործանիչ, այդ թվում՝ F-35, F-22 և F-16 ինքնաթիռներ»։
Աղբյուրը, վկայակոչելով նաեւ իսրայելի «12-րդ ալիքին», գրում է, որ Սպիտակ տունը տեղեկացրել է Թել Ավիվին, որ դիվանագիտական ճանապարհը փակուղի է մտել, քանի որ Իրանը չի ընդունել Թրամփի պահանջները։ Ըստ այդմ, Իսրայելը համոզված է, որ Թրամփը հակված է ռազմական սցենարի։
«Այստեղից էլ եզրակացությունը. ավիակիրների խմբերի տեղակայումը և ուժերի մեծածավալ կենտրոնացումը տարածաշրջանում ցուցադրական քայլ չէր։ Ռազմական ենթակառուցվածքները չեն տեղակայվել խորհրդանշական ճնշման համար»։

