Ինչ է տեղի ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպմանը
ՄիջազգայինԺնեւում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ հանդիպումը, ըստ պայմանավորվածության, անցավ փակ ռեժիմով, և կողմերից դեռևս պաշտոնական հայտարարություններ չեն արել։ Արդյունքում, կան միայն անուղղակի որոշակի լուրեր բանակցությունենրի ընթացքի մասին:
Ըստ այդմ, հանդիպումը տևել է մոտ վեց ժամ և անցել է «լարված մթնոլորտում»։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ քննարկվել են «մեծ թեմաներ և մեծ փոխզիջումներ»։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները շփվել են ռուսերենով։
Ըստ The Economist-ի՝ ուկրաինական պատվիրակության ներսում պառակտում է առաջացել. Բուդանովի գլխավորած մի խումբը, ենթադրաբար, կողմ է ԱՄՆ հովանու ներքո համաձայնագրի արագ ստորագրմանը: Մինչդեռ մյուսը խումբը, որտեղ պաշտոնից հեռացված բայց Զելենսկու շնորհիվ ստվերում գործող Երմակի կողմնակիցներն են, թեեւ զգուշավորություն են ցուցաբերում, բայց ակնհայտորեն տրամադրված չեն ամերիկյան պահանջների օգտին։
Երկխոսությունը, ինչպես սպասվում է, կշարունակվի այսօր առավոտյան։
Իսկ ահա Axios-ի փոխանցմամբ՝ Զելենսկին իր թիմին հանձնարարել է Ժնևում Պուտինի հետ հանդիպում կազմակերպել՝ տարածքային հարցերում առաջընթացի հասնելու համար։ Հրապարակման համաձայն՝ քննարկումը վերաբերում է Շվեյցարիայում կայանալիք բանակցությունների համատեքստում հնարավոր ուղիղ հանդիպմանը։ Սակայն ռուսական աղբյուրները սա չեն մեկնաբանում:
Ամերիկացի միջնորդները առաջարկել են Դոնբասի վերահսկվող տարածքներից դուրս բերել Ուկրաինայի զինված ուժերի զորքերը և տարածքը վերածել ապառազմականացված «ազատ տնտեսական գոտու»։
Զելենսկին նշել է, որ Վաշինգտոնը դեռևս չի որոշել, թե որ երկիրն է իրականացնելու ինքնիշխանություն այս տարածքի նկատմամբ։ Նման տարբերակ հաստատ Մոսկվան չի ընդունի:

