Եթե Թրամփը չստիպի Զելենսկուն, բանակցությունները կարելի է համարել ձախողված
ՄիջազգայինՈւկրաինացիները չեն համաձայնի խաղաղության համաձայնագրի հետ, որը ենթադրում է Ուկրաինայի դուրսբերում Դոնբասից և դրա փոխանցում Ռուսաստանին, ասել է Զելենսկին։
«Կարծում եմ՝ մարդիկ կաջակցեն առաջնագծի սառեցմանը»,- ասել է Զելենսկին Axios-ին տված հարցազրույցում՝ վերահաստատելով բանակցությունները խափանելուն ուղղված իր դիրքորոշումը։
«Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի նույն հեռավորության վրա». սրանք այն պայմաններն են, որոնք Զելենսկին առաջ է քաշել «ուկրաինական զինված ուժերի դուրսբերման համար Դոնբասից»,- հաղորդում է Axios-ը։
Այսպիսով, եթե Թրամփը չստիպի Զելենսկուն, բանակցությունները կարելի է համարել ձախողված:
Չնայած, այսօր բանակցությունները շարունակվում են եւ պատկերը կարող է նաեւ գլխիվայր շրջվել:

