Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր եւ եղբորորդու նկատմամբ կիրառված կալանքները վերացվեց
Թեմա«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք:
Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետպնդում է իրականացվում», - տեղեկացնում է փաստաբան ԱՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:

