Ալիեվն ինչու նորից կատաղեց

Վերլուծություն

Մ­յուն­խե­նի հա­մա­ժո­ղո­վում ար­ձա­նագր­վե­ցին դրվագ­ներ (Տես նաեւ https://iravunk.com/?p=334564&l=am), ո­րոնք կա­րող են հա­վել­յալ հու­շում դառ­նալ, որ ան­կախ այն բա­նից, թե ռուս­ներն ու ա­մե­րի­կա­ցի­ներն ինչ են պայ­մա­նա­վոր­վել Ալ­յաս­կա­յում, ռուս­-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րող են վե­րա­դառ­նալ ծայ­րա­հեղ վատ­թա­րաց­ման փուլ: Դա է մաս­նա­վո­րա­պես հու­շում Իլ­համ Ա­լիե­ւի աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յու­նը:

Այս­պես, Հեյ­դա­րո­վի­չը, ով ­մի ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված աշ­խա­տում էր Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յու­նեն­րում խու­սա­փել ա­վե­լորդ լա­րում­նե­րից, ի ցույց դրեց հին հա­կա­մար­տութ­յա­նը վե­րա­դառ­նա­լու հա­կում: «Եղ­բայ­րա­կան ջերմ» հան­դի­պում Զե­լենս­կու հետ, ո­րին զու­գա­հեռ հայ­տա­րա­րեց, թե ռուս­նե­րը ե­րեք ան­գամ «նպա­տա­կա­յին հար­ձա­կում» են ի­րա­կա­նաց­րել Կիե­ւում Ադր­բե­ջա­նի դի­վա­նա­գի­տա­կան ​​​​ներ­կա­յա­ցուց­չութ­յուն­նե­րի վրա:

­Ժա­մա­նա­կին նա այս մա­սին է­լի էր խո­սում: Բայց այն բա­նից հե­տո, երբ հան­դի­պում ու­նե­ցավ Պու­տի­նի հետ, կտրուկ փո­խել էր հռե­տո­րա­բա­նութ­յու­նը: Ու հի­մա, երբ Ա­լիե­ւը վե­րա­դառ­նում է հին հռե­տո­րա­բա­նութ­յա­նը, ա­պա դա ակ­նարկ է, որ նա նո­րից ինչ­-որ խա­ղե­րի մեջ է մտել:

­Ռու­սա­կան ո­րոշ հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­ներ հակ­ված են այդ կտրուկ փո­փո­խութ­յու­նը կա­պել հե­տեւ­յա­լի հետ: Ի­րա­նա­կան ճգնա­ժա­մի ներ­կա­յիս փու­լում քիչ չէին խո­սակ­ցութ­յու­նեն­րը, որ Ա­լիեւն ակ­տի­վո­րեն տե­ղա­վոր­վում է հա­կաի­րա­նա­կան դաշ­տում, բնա­կա­նա­բար հաս­կա­նա­լով, որ դա նաեւ հա­կա­ռու­սա­կան, ա­սենք նաեւ` հա­կա­չի­նա­կան է: Եվ այն, որ Վեն­սի տա­րա­ծաշր­ջա­նա­յին այ­ցից հե­տո Հեյ­դա­րո­վի­չը հին կուր­սին վե­րա­դառ­նա­լու նման բա­ցա­հայտ հա­կում­ներ է ի ցույց դնում, նույն փոր­ձա­գետ­նե­րը փոր­ձում են բա­ցատ­րել այն հնա­րա­վոր խոս­տում­նե­րով կամ ազ­դե­ցութ­յամբ, ո­րը ԱՄՆ փոխ­նա­խա­գա­հի մի­ջո­ցով փո­խանց­վել է Բաք­վին:

Ս­րանք, ի­հար­կե, մեր­կա­պա­րա­նոց մե­ղադ­րանք­ներ չեն: Ի­րո­ղութ­յունն այն է, որ ե­թե ԱՄՆ­-ի ծրագ­րե­րում կան Ի­րա­նի դեմ ռազ­մա­կան ար­շա­վի հար­ցը, ա­պա Հա­յաս­տան-Ադր­բե­ջան գի­ծը Վա­շինգ­տո­նի հա­մար կա­րե­ւո­րա­գույն պլաց­դարմ է: Ա­ռա­վել եւս, որ այդ ար­շավր մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ եր­կա­րա­տեւ կլի­նի, ո­րի հա­մար ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յունն ան­խու­սա­փե­լի պայ­ման է:

­Բայց Ի­րա­նը խնդրի միայն մի կողմն է: Վեն­սի այ­ցը ինչ­պես նաեւ դրան զու­գա­հեռ ԱՄՆ­-ից ե­կած տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րը հու­շում են, որ ԱՄՆ-ն փոր­ձում է ակ­տի­վաց­նել Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի է­ներ­գա­ռե­սուրս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան եւ դրանք Ադր­բե­ջան–­Հա­յաս­տան գծով դուրս բե­րե­լու հար­ցը: Ընդ ո­րում, խոս­քը ծրագ­րե­րի մա­սին է, որն ա­մե­րի­կա–բ­րի­տա­նա­կան օ­րա­կար­գում է հայտն­վել ԽՍՀՄ­-ի փլու­զու­մից ի վեր, եւ ո­րը փոր­ձա­գետ­նե­րը գնա­հա­տում են, որ­պես մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում ռուս­-ա­մե­րիկ­յան ա­մե­նա­խո­րը բա­խու­մա­յին օ­ջախ­նե­րից մե­կը: Ա­վե­լի կոնկ­րետ, որ դրա­նով ԱՄՆ-ն փոր­ձում է Ռու­սաս­տա­նից խլել նրա ազ­դե­ցութ­յան ա­վան­դա­կան ո­լորտ­նե­րը, ինչն ար­դեն գո­նե Ռու­սաս­տա­նում գնա­հա­տում են, որ­պես բա­ցա­հայտ թշնա­մանք:

Ընդ ո­րում, նկա­տենք. այդ բո­լոր ծրագ­րե­րում Ադր­բե­ջա­նը ԱՄՆ­–ի հա­մար հիմ­նա­կան կետ է, բա­զա` ուղղ­ված ինչ­պես դե­պի հա­րավ, այն­պես էլ` ա­րե­ւելք եւ հյու­սիս: Ու հի­մա, երբ Ա­լիե­ւը նո­րից կտրուկ տե­ղա­փոխ­վում է հա­կա­ռու­սա­կան հար­թութ­յուն, ա­պա ռու­սա­կան առն­վազն փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րում հենց այդ գնա­հա­տումն է սկսել գե­րիշ­խել` ԱՄՆ-ն փոր­ձում է մասշ­տա­բա­յին բա­զա­յա­վո­րում ստեղ­ծել Ադր­բե­ջա­նում, «Թ­րամ­փի ու­ղին» օգ­տա­գոր­ծել դրա ա­պա­հով­ման հա­մար, եւ այդ թե­մա­յով հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ կան Վեն­սի այ­ցի շրջա­նակ­նե­րում: Ընդ ո­րում, ո­րոշ աղբ­յուր­ներ հաս­նում են մին­չեւ այն մտքին, որ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը սո­վո­րա­կան շիր­մա էին այդ ծրագ­րե­րը քո­ղար­կե­լու, ժա­մա­նակ շա­հե­լու հա­մար, եւ հի­մա խա­ղի մեկ­նար­կը տրված է:

 Ի­հար­կե, միան­գա­մայն հնա­րա­վոր տար­բե­րակ է, թեեւ այս­տեղ արդ­յուն­քի հաս­նե­լու հա­մար ԱՄՆ­-ը դեռ պետք է կա­րո­ղա­նա մեկ էա­կան խնդիր լու­ծել` են­թար­կեց­նել Ի­րա­նին: Ու էա­կանն այն չէ` դա կլի­նի պա­տե­րազ­մով, թե բա­նակ­ցե­լով: Ա­մեն դեպ­քում, այս ըն­թա­նում է նաեւ ԱՄՆ–Ի­րան բա­նակ­ցա­յին հեր­թա­կան ռաուն­դը, ո­րը եւս շատ փա­կագ­ծեր կա­րող է բա­ցել:

Մ­յուս կող­մից, ե­թե Թ­րամ­փը ո­րո­շել է գնալ նման կտրուկ քայ­լե­րի, ա­պա դա կնշա­նա­կի պա­տե­րազ­մի հայ­տա­րա­րում ոչ միայն Ռու­սաս­տա­նին, այլ նաեւ Չի­նաս­տա­նին: Այ­սինքն, կա­րող է նաեւ այն­պես ստաց­վել, որ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը, ո­րը սկսե­լու մեջ Թ­րամ­փը հա­ճախ էր մե­ղադ­րում Բայ­դե­նին, ա­մե­րիկ­յան ներ­կա վար­չա­կազ­մի օ­րոք շատ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան դառ­նա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում