Ալյասկայի ռուս–ամերիկյան լուծումները կարող են նաեվ չեղարկվել

Միջազգային

­Վեր­ջին օ­րե­րին հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կան կյան­քը կենտ­րո­նա­ցել էր Մ­յուն­խե­նում, որ­տեղ տե­ղի ու­նե­ցավ ա­վանդա­կան դար­ձած «Անվ­տան­գութ­յան հա­մա­ժո­ղո­վը»: Այս ան­գամ հա­մա­ժո­ղովն էա­պես տար­բեր­վում էր իր նա­խորդ­նե­րից: Նաեւ այն ի­մաս­տով, որ շատ երկր­ներ, եւ ա­ռա­ջին հեր­թին` եվ­րո­պա­կան­ներն ու ան­գամ ա­ռա­ջա­տար­նե­րը, ո­րոնք ժա­մա­նա­կին անվ­տան­գությ­ուն աս­վա­ծին նա­յում էին որ­պես տե­սա­կան հաս­կա­ցութ­յան, ո­րը գործ­նա­կա­նում ի­րենց չի վե­րա­բե­րում, հի­մա ար­դեն բո­լո­րո­վին այլ դիր­քե­րից են խնդիրն մո­տե­նում: Ընդ ո­րում, շատ դեպ­քե­րում այն աս­տի­ճան ի­րար հա­կա­սող, որ ա­վե­լի ցցուն դար­ձավ հար­ցը, թե որն է լի­նե­լու Եվ­րո­պա­յի ա­պա­գան:

ՄՅՈՒՆԽԵՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ ԽԱՂԱՔԱՐՏԵՐ ԲԱՑՎԵՑԻՆ

­Թե ինչ է կա­տար­վում Եվ­րո­պա­յի հետ, ին­չու է անվ­տան­գութ­յան թե­ման այս կար­գի զգա­յուն խնդիր դար­ձել կամ գո­նե ներ­կա­յաց­վում որ­պես այդ­պի­սին, դժվար չէ հաս­կա­նալ: Տաս­նամ­յակ­նե­րով Եվ­րո­պա­յի հա­մար անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան «հո­վա­նոց» էր դար­ձել ԱՄՆ-ն: Ու հի­մա Թ­րամփն այլ պայ­ման­ներ է ա­ռա­ջադ­րում. անվ­տան­գութ­յան հա­մար պետք է վճա­րել: Այդ թվում, ե­թե ժա­մա­նա­կին գո­նե ձե­ւա­կա­նո­րեն Եվ­րո­պան ներ­կա­յա­նում էր, որ­պես ԱՄՆ­-ին հա­վա­սար դաշ­նա­կից, հի­մա ար­դեն վճար­ման գի­նը նաեւ դրան է վե­րա­բե­րում` պետք է ըն­դու­նել վա­սա­լա­յին կար­գա­վի­ճակ: Օ­րի­նակ, պե՞տք է ԱՄՆ­-ին Գ­րեն­լան­դիան կամ տնտե­սութ­յան ինչ­-որ ո­լոր­տը, ու­րեմն, որ­պես վա­սալ, պետք է անտր­տունջ այն հանձ­նել: Իսկ դա Եվ­րո­պա­յին աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծո­նից վե­րա­ծում է սո­վո­րա­կան կա­տա­րո­ղի, ո­րը հատ­կա­պես Բ­րի­տա­նիան չի ցան­կա­նում ըն­դու­նել:

Ընդ ո­րում, ի­րա­վի­ճա­կը հենց այդ­պես էլ ներ­կա­յաց­վում է նաեւ հրա­պա­րա­կայ­նո­րեն: Օ­րի­նակ` Գեր­մա­նիա­յի կանց­լեր Մեր­ցը հրա­պա­րավ հայ­տա­րա­րեց` «Կա­նոն­նե­րի վրա հիմն­ված մի­ջազ­գա­յին կար­գը այլևս գո­յութ­յուն չու­նի»: Ա­վե­լի պարզ լեզ­վով` աշ­խար­հա­կար­գը, ո­րը ձե­ւա­վոր­վել էր ԽՍՀՄ­-ի փլուզ­ման արդ­յուն­քում` ԱՄն­-ի հե­գե­մո­նիա­յով, հի­մա չկա: Նույն բանն էր վեր­ջերս ա­սում նաեւ եվ­րո­պա­կան արտ­գործ­նա­խա­րար Կա­յա Կալ­լա­սը` ոչ մի ըն­դուն­ված կարգ չկա, աշ­խար­հում ջունգ­լի­նե­րի օ­րենքն է տի­րում: Զ­գաց­վեց, որ այս ի­րա­վի­ճա­կը ծայ­րա­հեղ նյար­դա­յին վի­ճա­կի է հասց­րել Բր­յու­սե­լին, ո­րի լի­դե­րը` Ուր­սու­լա Ֆոն դեր Լե­յե­նը հա­սավ այն մտքին, թե` պետք է մեռ­նեն բո­լոր նրանք, ով­քեր չեն ըն­դու­նում ԵՄ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շու­մը: Հաս­կա­նա­լի է, սա ար­դեն ան­ցում է սո­վո­րա­կան ֆա­շիզ­մին: Միայն թե ո՛չ տի­կին Ուր­սու­լան եւ ո՛չ էլ նա­ցիս­տա­կան­նե­րի ժա­ռան­գորդ Մեր­ցը, ով սկսեց խո­սել Գեր­մա­նիա­յում «հնա­րա­վո­րինս շուտ Եվ­րո­պա­յի ա­մե­նաու­ժեղ բա­նա­կը» ստեղ­ծե­լու մա­սին, միան­շա­նակ չու­նեն Հիտ­լե­րի տրա­մա­չա­փը, ա­սենք նաեւ հա­մա­պա­տաս­խան ռե­սուրս­ներն այդ սպառ­նա­լիք­-ա­նեծք­նե­րին ի­րա­կան տեսք տա­լու հա­մար:

Ա­ռա­վել եւս, որ «Եվ­րո­պա­յի լա­վա­գույն բա­նակ» ստեղ­ծե­լու հա­մար շատ ժա­մա­նակ է պետք, այ­նինչ խնդիր­նե­րը պետք է լու­ծել շատ ա­րագ, հենց այս պա­հին: Հաշ­վի առ­նե­լով այն ի­րողութ­յու­նը, ո­րը շատ հստակ է բո­լո­րի հա­մար, եւ ո­րը հրա­պա­րա­կավ միանգա­մայն շո­շա­փե­լի ձե­ւով ներ­կա­յաց­րեց Լե­հաս­տա­նի արտ­գործ­նա­խա­րար Սի­կորս­կին, թե` «Խոս­քը Եվ­րո­պա­յի տե­ղի մա­սին է հա­մաշ­խար­հա­յին իշ­խա­նութ­յան ա­պա­գա բաշխ­ման մեջ»: Այ­սինքն. «Եվ­րո­պան պետք է լի­նի բա­նակ­ցութ­յուն­նե­րի (ուկ­րաի­նա­կան) սե­ղա­նի շուրջ, քա­նի որ խա­ղադ­րույք­նե­րը ա­ներ­ևա­կա­յե­լի բարձր են։ Խոս­քը միայն Ուկ­րաի­նա­յի ա­պա­գա­յի մա­սին չէ։ Խոս­քը միայն ար­ևել­յան թևի անվ­տան­գութ­յան մա­սին չէ։ Խոս­քը Եվ­րո­պա­յի տե­ղի մա­սին է հա­մաշ­խար­հա­յին իշ­խա­նութ­յան ա­պա­գա բաշխ­ման մեջ։ Այլ կերպ ա­սած, ո՞վ կլի­նի ու­ժե­րի հա­մաշ­խար­հա­յին հա­վա­սա­րակշ­ռութ­յան եր­րորդ հե­նաս­յու­նը՝ Չի­նաս­տա­նը, Միաց­յալ Նա­հանգ­նե­րը և Ռու­սաս­տա՞­նը, թե` Եվ­րա­միութ­յու­նը»:

Այ­սինքն, ա­մեն բան այն­քան պարզ է դար­ձել, որ այդ մա­սին ար­դեն կա­րե­լի է նաեւ հրա­պա­րա­կավ խո­սել: Աշ­խար­հի կա­ռա­վար­ման հին մո­դե­լը չկա: Պետք է ստեղ­ծել նոր մո­դել, ու Եվ­րո­պա­յից էլ ա­ռաջ, ար­դեն նախ­կին հե­գե­մոն ԱՄՆ-ն է կանգ­նած պարզ հար­ցի ա­ռաջ: Հե­գե­մո­նիա­յի կո­րուս­տը նշա­նա­կում է, որ չի կա­րող նախ­կին դիր­քը պա­հել: Իսկ երբ զի­ջում ես դիր­քե­րը, ա­պա ա­ռա­ջին հեր­թին պետք է ա­վե­լորդ բա­լաս­տից հար­ժար­վել: ԱՄՆ­-ի հա­մար դա Եվ­րո­պան է, ո­րը վա­ղուց է դար­ձել ա­վե­լորդ «ու­տող բե­րան»` ռե­սուրս­նե­րից զրկված լի­նե­լու պատ­ճա­ռով: Իսկ հա­մաշ­խար­հա­յին ռե­սուրս­նե­րի պատ­կա­ռե­լի մաս­նա­բա­ժին ու­նե­ցող Ռու­սաս­տա­նը ցան­կա­լի գոր­ծըն­կեր է ինչ­պես ԱՄՆ-ի, այն­պես էլ` Չի­նաս­տա­նի հա­մար: Եվ­րո­պա­յի հա­մար ա­ռա­ջին պլա­նում մնա­լու միակ տար­բե­րա­կը ե­ղել եւ մնում է Ռու­սաս­տա­նից այդ ռե­սուրս­նե­րը խլե­լը: Փոր­ձե­ցին դրան հաս­նել ուկ­րաի­նա­կան սցե­նա­րի մի­ջո­ցով, բայց բախ­վե­ցին մեկ այլ էա­կան գոր­ծո­նի, ո­րը եւս Վա­շինգ­տո­նը չի կա­րող հաշ­վից հա­նել. Ռու­սաս­տա­նի ու­նե­ցած մոտ 5,5-6 հա­զար մի­ջու­կա­յին մար­տագլ­խիկ­նե­րին:

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԻ ՏՈՒՆԸ ԿՌԻՎ Է ԸՆԿԵԼ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կի արդ­յուն­քում, նույն Մ­յուն­խե­նում ԱՄՆ պետ­քար­տու­ղար Ռու­բի­նոն ան­գամ հրա­ժար­վեց հան­դի­պել եվ­րա­լի­դեր­նե­րի հետ` ուկ­րաի­նա­կան թե­ման քննար­կե­լու հա­մար: Իր ե­լույ­թում էլ նույ­նիսկ Ուկ­րաի­նա­յի մա­սին ըն­դա­մե­նը մեկ ան­գամ հի­շա­տա­կեց, ընդ ո­րում` ա­նուղ­ղա­կիո­րեն: Ի­մաս­տը միան­գա­մայն թա­փան­ցիկ է. Թ­րամփն ա­վե­լի նա­խընտ­րե­լի է հա­մա­րում Մոսկ­վա­յի հետ գոր­ծար­քը, եւ ար­դեն այս օ­րե­րին քննար­կե­լու են 12 տրի­լիոն դո­լա­րա­նոց տնտե­սա­կան մե­գա­փա­թեթ:

Իսկ եվ­րո­պա­ցի­նե­րին մնում էր միայն ի­րենք ի­րենց մեջ կռի­վը շա­րու­նա­կել` ինչ ա­նել հար­ցի շուրջ: Ու թե ինչ վե­րա­բեր­մունք է ստեղծ­վել եվ­րաա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ, միան­գա­մայն թա­փան­ցիկ կեր­պով հու­շեց ըն­դա­մե­նը մեկ տե­սան­յութ, ո­րը շատ աղբ­յուր­ներ գնա­հա­տե­ցին, որ­պես «Մ­յուն­խե­նի անվ­տան­գութ­յան հա­մա­ժո­ղո­վի ա­մե­նա­խորհր­դան­շա­կան տե­սա­րա­նը»: Խոս­քը հե­տեւ­յա­լի մա­սին է` ի­րար հետ զրու­ցող Մեր­ցը և Ս­թար­մե­րը «շան տեղ էլ չեն դնում» մո­տե­ցած Մակ­րո­նին: Ու սա այն դեպ­քում, երբ ե­րեքն էլ ու­նեն «պլեն­տու­սից ցածր» վար­կա­նիշ, բայց Մակ­րո­նը ղե­կա­վա­րում է Եվ­րո­պա­յում այն միակ եր­կի­րը, որն ի զո­րու է մի­ջու­կա­յին զենք ար­տադ­րել: Իսկ Բ­րի­տա­նիան, թեեւ ու­նի ո­րո­շա­կի պա­շար, սա­կայն կորց­րել է ար­տադ­րա­կան պո­տենց­յա­լը: Եվ այդ պա­րա­գա­յում Մեր­ցին եր­կար տաս­նամ­յակ­ներ են պետք գեր­մա­նա­կան բա­նա­կը Եվ­րո­պա­յում ա­մե­նաու­ժե­ղը դարձ­նե­լու հա­մար, ե­թե կա­րո­ղա­նա գեր­մա­նա­կան տնտե­սութ­յան ներ­կա­յիս ան­կու­մա­յին վի­ճա­կում դրա հա­մար փող գտնել:

Այս ներ­քին գզվռտո­ցի ֆո­նին ձա­խո­ղե­ցին նաեւ Ուկ­րաի­նա­յին 90 մի­լիարդ դո­լար տա­լու գոր­ծըն­թա­ցը, թեեւ այն ի սկզբա­նե էր ձա­խող­ված: Փող չկա, ռուս­նե­րի սա­ռեց­ված փո­ղե­րին ձեռք տալն էլ վտան­գա­վոր է: Զե­լենս­կին էլ, որ ան­համ­բեր այդ փո­ղին է սպա­սում, թեեւ մի լավ հայ­հո­յեց եվ­րո­պա­ցի­նե­րին, հիս­տե­րիա­յի ճոխ նո­պա­ներ սար­քեց, բայց դա հարց չի կա­րող լու­ծել: Իսկ հարց լու­ծե­լու հա­մար ար­դեն ժա­մա­նակ էլ չու­նի. ար­դեն այս օ­րե­րին, բա­ցի ռուս­-ա­մե­րիկ­յան երկ­կողմ բա­նակ­ցութ­յուն­նե­րի` տնտե­սա­կան ուղղ­վա­ծութ­յամբ, կա­յա­նա­լու է նաեւ ե­ռա­կողմ հեր­թա­կան հան­դի­պու­մը` ՌԴ­-ի, ԱՄՆ­-ի եւ Ուկ­րաի­նա­յի մի­ջեւ: Ու սպաս­վում է, որ Զե­լենս­կին պետք է վեր­ջա­պես պա­տաս­խա­նի` ըն­դու­նո՞ւմ է Թ­րամ­փի խա­ղա­ղութ­յան ծրա­գի­րը, թե՞ Լոն­դո­նի հրա­մա­նով շա­րու­նա­կե­լու է պա­տե­րազ­մը: Ար­դեն այս պա­հին Ուկ­րաի­նան, ան­գամ ա­ռանց թաքց­նե­լու, հայ­տա­րա­րում է ռազ­մա­կան մի­ջոց­նե­րի կա­տաստ­րո­ֆիկ պա­կա­սի մա­սին, իսկ 90 մի­լիար­դի ու­շա­ցու­մը կա­րող է օր­հա­սա­կան վի­ճա­կի հասց­նել: Չ­նա­յած դրան, Զե­լենս­կին դեռ խո­սում է պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու, Դոն­բա­սից զոր­քե­րը չհա­նե­լու եւ Թ­րամ­փի պա­հան­ջած ընտ­րութ­յուն­նե­րը չանց­կաց­նե­լու մա­սին: Բայց այն, որ հենց այս պա­հին են անց­կաց­վում տնտե­սա­կան ուղղ­վա­ծութ­յան հի­շա­տակ­ված ռուս­-ա­մե­րիկ­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րը, Զե­լենս­կու հա­մար շատ լուրջ նա­խազ­գու­շա­ցում է: Ն­րան ար­դեն պարզ հաս­կաց­նել տվե­ցին, որ Վա­շինգ­տո­նը կա­րող է առ­հա­սա­րակ հրա­ժար­վել ուկ­րաի­նա­կան թե­մա­յից, չե­ղար­կել ռուս­նե­րի դեմ պատ­ժա­մի­ջոց­ներն ու սկսել զբաղ­վել օ­րա­կար­գում գտնվող տնտե­սա­կան այդ մե­գա­փա­թե­թով: Դե իսկ Եվ­րո­պան էլ, որ գնա­լով միայն խրվում է ներ­քին գզվռտո­ցի մեջ, հազիվ թե իրականում օգ­նի Ուկ­րաի­նա­յին:

ՄՈՍԿՎԱՅԻ «ՎԵՐՋՆԱԳԻՐԸ»

Ա­մեն դեպ­քում, Վա­շինգ­տո­նում եւս հաս­կա­նում են, որ Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի եւ ուկ­րաի­նա­կան թե­ման այ­լեւս եր­կար այս ա­նո­րո­շութ­յան մեջ թող­նել չեն կա­րող: Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով, որ Մոսկ­վա­յից ար­դեն նույ­նիսկ հրա­պա­րա­կավ են սկսել տագ­նա­պա­յին ազ­դան­շան­ներ գալ: Թե­կու­զեւ Լավ­րո­վի վեր­ջերս հնչեց­րած հայ­տա­րա­րութ­յան տես­քով, ո­րով կոնկ­րետ հար­ցեր է դնում Վա­շինգ­տո­նի ա­ռաջ: «Դե, Ան­քո­րի­ջում (Ալ­յաս­կա­յում) մենք ըն­դու­նե­ցինք Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­ռա­ջար­կը: Այ­սինքն՝ ե­թե մենք դրան մո­տե­նանք տղա­մարդ­կանց պես, նրանք ա­ռա­ջար­կե­ցին, մենք հա­մա­ձայ­նե­ցինք, և խն­դի­րը պետք է լուծ­վի: Ռու­սաս­տա­նի հա­մար, ինչ­պես Պու­տի­նը բազ­միցս ա­սել է, կար­ևոր չէ, թե ինչ են ա­սում Ուկ­րաի­նա­յում կամ Եվ­րո­պա­յում... Միաց­յալ Նա­հանգ­նե­րի դիր­քո­րո­շու­մը մեզ հա­մար կար­ևոր էր, եւ ըն­դու­նե­լով ա­ռա­ջար­կը, մենք, կար­ծես, կա­տա­րե­ցինք ուկ­րաի­նա­կան հար­ցը լու­ծե­լու և լիար­ժեք, լայն և փոխ­շա­հա­վետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան անց­նե­լու խնդի­րը: Մինչ այժմ, գործ­նա­կա­նում, ա­մեն ինչ այլ կերպ է թվում: Նոր պատ­ժա­մի­ջոց­ներ են սահ­ման­վում: Տան­կեր­նե­րի դեմ պա­տե­րազ­մը մղվում է, ինչ­պես գի­տեք, բաց ծո­վում՝ խախ­տե­լով «Ծո­վա­յին ի­րա­վուն­քի» մա­սին կոն­վեն­ցիան: Ն­րանք փոր­ձում են խան­գա­րել Հնդ­կաս­տա­նին և մեր մյուս գոր­ծըն­կեր­նե­րին գնել է­ժան, մատ­չե­լի ռու­սա­կան է­ներ­գիա...»,–­ ա­սաց Լավ­րո­վը:

­Սա ար­դեն վերջ­նագ­րի է նման` պայ­մա­նա­վոր­վել ենք, կա­տա­րեք, ե­թե ոչ, մենք էլ մտա­ծենք, թե ինչ ենք ա­նե­լու տար­բե­րա­կով: Իսկ սա նշա­նա­կում է, որ Մոսկ­վան էա­կան չի հա­մա­րում` Թ­րամ­փը չի կա­րո­ղա­նում, թե չի ցան­կա­նում լու­ծել խնդի­րը: Էա­կանն այն է, որ խնդի­րը չի լուծ­վում, եւ այդ դեպ­քում Մոսկ­վան կա­րող է նաեւ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը հա­մա­րել ոչ ի­րա­տե­սա­կան` մտա­ծե­լով այլ տար­բե­րակ­նե­րի մա­սին:

Ու, թե­րեւս, տպա­վո­րութ­յունն այն է, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին ծրագր­ված հի­շա­տակ­ված եր­կու բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց­նե­րը նաեւ ռուս­նե­րի հա­մար է դառ­նա­լու ո­րո­շիչ` ի­րենց հե­տա­գա քայ­լե­րի հետ կապ­ված: Իսկ ա­հա Թ­րամ­փը, ե­թե ի­րոք ցան­կա­նում է Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը ծրագր­ված հու­նով տա­նել, եւ ռուս­նե­րի հետ այդ գոր­ծըն­թացն ըն­դա­մե­նը Եվ­րո­պա­յի վրա ճնշման լծակ չէ, պետք է վեր­ջա­պես կա­րո­ղա­նա հաս­նել տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի լու­ծում­նե­րի, ին­չի հա­մար, ի դեպ, դեռ ու­նի քայ­լե­րի զգա­լի զի­նա­նոց: Այդ թվում, Զե­լենս­կու նա­խա­գա­հա­կան լիա­զո­րութ­յուն­նե­րը չճա­նա­չե­լը կամ գո­նե այդ թե­ման հրա­պա­րա­կա­յին դաշտ բե­րե­լը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում