ԴՕԿ կուսակցությունը և ԴՕԿ դաշինքը դարձել են իրական քաղաքական ուժ. «ԴՕԿ» կուսակցության շտաբի պետը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել

Այսօր ֆեյսբուքյան  մի թերթոնում տեսանյութ էր հրապարակվել Վարդան Ղուկասյանի մոր հետ, որը ակնհայտորեն օգտագործվել է քաղաքական նպատակներով և դարձել է որոշ շրջանակների կողմից կազմակերպված տեղեկատվական մանիպուլյացիայի գործիք։
Քաղաքակիրթ հասարակությունում անընդունելի է քաղաքական պայքարի մեջ ներքաշել անազատության մեջ գտնվող անձի ընտանիքի անդամներին, առավել ևս՝ մորը, փորձելով նրա միջոցով ազդել հանրային կարծիքի վրա։ Նման վարքագիծը ոչ միայն բարոյականության, այլև քաղաքական պատասխանատվության կոպիտ խախտում է և վկայում է քաղաքական մրցակցության մեջ սեփական օրակարգ չունեցող ուժերի մասին։
Ակնհայտ է, որ փորձ է արվում մոլորեցնել ընտանիքի անդամներին՝ կեղծ սպասումներ ստեղծելով, թե քաղաքական գործընթացներից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի լուծել անձի ազատության հարցը։ Սա իրավական առումով ևս վտանգավոր պրակտիկա է, քանի որ դատական և իրավական գործընթացները չեն կարող պայմանավորված լինել քաղաքական պայմանավորվածություններով կամ քարոզչական շահերով։
Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը մեկ կարևոր հանգամանք ևս արձանագրեց՝ ԴՕԿ կուսակցությունը և ԴՕԿ դաշինքը դարձել են իրական քաղաքական ուժ, որի աճող ազդեցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում այն շրջանակներում, որոնք իրենց քաղաքական ապագան վտանգված են տեսնում։
Որպես ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար՝ հայտարարում եմ, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն այն քաղաքական, տնտեսական, իրավական և անվտանգության ոլորտների մասնագետներն ու գործիչները, որոնք իրենց մասնագիտական կենսագրությամբ և անցած ճանապարհով պատրաստ են ստանձնելու պետության վերակառուցման պատասխանատվությունը։

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե մանիպուլյացիաներով, այլ կազմակերպված, մասնագիտական և պատասխանատու կառավարմամբ, որի առանցքում լինելու է ՕՐԵՆՔԻ դիկտատուրան, քաղաքացիների արժանապատվության վերականգնումը և պետականության ամրապնդումը։
      Հ,Գ,
       Շնորհակալությունս այն լրատվամիջոցներին,ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին ֆեյսբուքյան այդ թերթունում տպված ստահոգ տեղեկությանը պատասխան տալու համար ։Խնդրում եմ Վարդանի մայրիկին լինի իրեն տեղում ու դերում։Բացառապես վստահի ու լսի տղային ։
Փաստաբան,
ԴՕԿ կուսակցության և ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետ՝
Լևոն Բաղդասարյան

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին