«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ժողովուրդ». ՔՊ-ի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ում տեղի ունեցած եռօրյա նախընտրական ցուցակի ներքին ընտրությունները վերածվել են իրական քաղաքական փոթորկի՝ բացահայտելով լուրջ լարվածություն իշխանական թիմի ներսում։

Ուրբաթից մեկնարկած և երեք օր շարունակված գործընթացը, որը պետք է դառնար ձևական հաստատում, իրականում դարձել է ուժերի վերաբաշխման փաստ։ Տասնյակ ՔՊ-ական պատգամավորներ և կառավարության անդամներ գրեթե համոզված էին, որ իրենց տեղը երաշխավորված է «ՔՊ 50-յակում»։ Սակայն արդյունքները սառը ցնցուղի ազդեցություն են ունեցել շատերի համար․ բացի այդ, գործող բազմաթիվ պատգամավորներ պարզապես դուրս են մնացել մրցակցությունից։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում երջանիկ 50-յակում չընդգրկված պատգամավորներից մի քանիսը կասկածներ հայտնեցին, որ 1028 հոգանոց ընտրիչ-պատվիրակներն այնպիսի մարդիկ են ընտրվել, որ այսպիսի պատկեր ձևավորվի։ Կարճ ասած՝ մրցակցային մասով ներթիմային կասկածներ կան։

Ամենամեծ անակնկալներից մեկը եղել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ստացած մեծ թվով քվեները։ Նա դարձել է ցուցակի առաջին կինը՝ 1028 պատվիրակներից ստանալով 554 ձայն և զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Հատկանշական է, որ Ավանեսյանը միայն վերջին շրջանում է առավել ակտիվորեն ասոցացվում ՔՊ-ի ներսում, սակայն կարողացել է առաջ անցնել տարիներով կուսակցական գործունեություն ծավալած բազմաթիվ պատգամավորներից։

Արդյունքները անսպասելի են եղել նաև ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի համար, ով հայտնվել է ցուցակի 12-րդ տեղում, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար, որը 9-րդ հորիզոնականում է։ Թեև առաջին հայացքից դիրքերը բարձր են թվում, սակայն իշխանական շրջանակներում սպասումները շատ ավելի հավակնոտ են եղել։

Միաժամանակ աչքի է ընկնում նաև ձայների համեմատաբար ցածր թիվը Նիկոլ Փաշինյանի ամենավստահելի համարվող թիմակիցներից մեկի՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի պարագայում։ Վերջինս ստացել է ընդամենը 362 ձայն և հայտնվել ցուցակի 34-րդ տեղում։ ՔՊ-ում կարծում են, որ Մանավազյանն ավելի մեծ թվով ձայներ պետք է ստանար՝ լինելով Փաշինյանի վստահելի անձը։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը ներկայացրել էր այն ՔՊ-ական պատգամավորներին, որոնց չհաջողվեց լինել ՔՊ նախընտրական ցուցակի առաջին փուլի 50-յակում։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ 282 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ 270 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը՝ 264 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը՝ 254 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը՝ 254 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ 238 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ 225 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ 216 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ 206 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ 186 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ 186 ձայն։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ 171 ձայն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան