«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Արևմուտքը Փաշինյանին պարտադրում է շուտափույթ լուծել երկաթուղու հարցը

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը: Արդեն փետրվարի 13-ին նա հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ Փաշինյանը նաև հավելել էր, թե «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։

Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքին, թե Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ըստ Օվերչուկի՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»:
Նման զարգացումը, որ ՌԴ-ն իրականացնի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման աշխատանքները, չեն բխում Փաշինյանի շահերից։ Մյուս կողմից էլ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրն ավարտվում է 2038 թվականին, թեև, ըստ պայմանագրի, 2028 թվականին կողմերից մեկը կարող է լուծել պայմանագիրը։ Արևմուտքը Փաշինյանին պարտադրում է շուտափույթ իրականացնել կոնցեսիոն պայմանագրի լուծումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն այժմ գաղտնի բանակցում է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկաթուղու հարցին բավականին ծավալուն անդրադարձ է եղել Փաշինյանի և Վենսի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Հայկական կողմից հնչած միակ պահանջը եղել էր այն, որ եթե նոր ընկերություն է ներգրավվելու, ապա թուրքական կամ ադրբեջանական կապիտալ այդ երկաթուղային ընկերությունում չլինի։

Ամերիկացիները չեն խոստացել, փոխարենը նշել են, որ կարող են կառավարումն իրականացնել օֆշորային ընկերությունում գրանցված որևէ ընկերության միջոցով, որի իրական սեփականատերերին պարզելը չափազանց բարդ է լինելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան