Անդրանիկ Թևանյանը նոր ռեկորդ է սահմանում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Ներքաղաքական դաշտում,կարծես թե, նոր ռեկորդ է սահմանում ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ՝ ճակատին գրված քաղաքական ուժերի քանակով: Վերջինիս ղեկավարած «Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցում է ընտրություններին: Սակայն, զարմանալին ոչ թե այս քաղաքական ուժի ընտրություններին մասնակցությունն է, այլ հենց ինքը՝ Թեւանյանը: Հիշեցնենք, որ նա իր քաղաքական կարիերան սկսել է Արցախի ՊԲ նախկին ղեկավար, Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ՝ դառնալով նրա նախընտրական կոմպանիայի առանցքային դեմքերից մեկը: Հետո ինչ-ինչ պատճառներով լքել է Սամվել Բաբայանի ճամբարն ու հետագայում հայտնվել Սեյրան Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Վարդան Օսկանյան եռյակի ՕՐՕ դաշինքի նախընտրական ցուցակում: Այնուհետեւ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքում էր: Դարձավ պատգամավոր, որոշ ժամանակ անց վայր դրեց մանդատը: Եվ ահա հիմա նոր գործընկերներ է գտել՝ հայտնվելով լրիվ ուրիշ դաշինքում:

Ոչ պակաս զարմանալի իրադարձություններ են տեղի ունենում Եվրոպայում: Ամերիկացիները, պարզվում է, ծաղրել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ ԿԱՅԱ ԿԱԼԼԱՍԻՆ: Մասնավորապես՝ Politico-ն Մյունխենի անվտանգության համաժողովում Կալլասի վիրուսային լուսանկարը վերնագրել է այսպես՝ «ամենավատ պոկեր խաղացողի դեմքը»։ Կալլասի դեմքը դարձել է «ամերիկացիներից Եվրոպայի դժգոհության խորհրդանիշ», - գրում է հրատարակությունը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը շրթունքները կծկեց եւ այտերը փքեց, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վալցը խոսեց Վաշինգտոնի բազմաթիվ պատերազմների ավարտի գործում ունեցած հաջողությունների մասին։ «Եվրոհիմարը, անկասկած, ծաղրի առարկա է դարձել ոչ միայն դրսի, այլեւ յուրայինների համար։ Սակայն, նման արտահայտված թուլությամբ կերպարներն ամենավտանգավորն են, քանի որ նրանք չեն գիտակցում իրենց գործողություններն ու արարքները»,-մեկնաբանում է փորձագիտական աղբյուրներից մեկը:

Իսկ Հռոմի պապ ԼԵՎՈՆ 14-ՐԴԻ պաշտոնական հրավերով օրերս Վատիկանում էր Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ ադրբեջանական տարբեր դավանանքների ներկայացուցիչների հետ։ Հռոմի պապը ո՛չ ավել, ո՛չ պակաս այցը որակել է որպես խաղաղ գոյակցության հնարավորության հստակ եւ ոգեշնչող օրինակ՝ հիմնված խաղաղության, փոխադարձ հարգանքի եւ մարդկային եղբայրության մթնոլորտի վրա։ Փաշազադեն էլ իր հերթին նշել է, որ փոխադարձ պետական ​​այցերը, ինչպես նաեւ բազմազգ եւ բազմակրոն կրոնական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպումները նշանակալի ներդրում ունեն Ադրբեջանի եւ Սուրբ Աթոռի միջեւ հարաբերությունների զարգացման գործում։ Չնայած էլ ի՞նչ սպասել մի Հռոմի պապից, որի առաջին պաշտոնական այցելությունը Թուրքիան էր... Մի՞թե Սուրբ Աթոռում տեղյակ չեն, թե ինչ է կատարվում նույն այդ «խաղաղ գոյակցության» երկիր Ադրբեջանում։ Թե՞ Վատիկանի բարձր պատերից այն կողմ չեն լսվում Բաքվի բանտերում պահվող հայ քրիստոնյա գերիների ձայները, չեն երեւում Արցախում պղծվող ու հիմնահատակ ոչնչացվող Հայ Առաքելական եկեղեցիների խաչերն ու գմբեթները։ Զարմանալի չէ՞, որ «մարդկային եղբայրության» մասին ճառերը հնչում են այն պահին, երբ նույն այդ եղբայրությունը ընտրովի է դառնում՝ կախված նավթից, գազից ու աշխարհաքաղաքական հաշվարկներից։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում