Ավանեսյանը Նիկոլի առաջ լավ է պարել, իսկ Լուլուն վատ է նվագել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՎԵՐԱԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆԸ ՅՈՒՐ
(ԼՈՒԼՈՒԻ` ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՊ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՑՈՒՑԱԿԻ ՍՏՈՐԻՆ, ԻՍԿ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ` ՎԵՐԻՆ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՔՊ վարչությունից հայտնում են, որ ոչի մի արտառոց բան չի եղել, Անահիտ Ավանեսյանը Նիկոլի առաջ լավ է պարել, իսկ Լուլուն վատ է նվագել։
**
ԴԱՎԱԴԻՏ ԱՐԵՑ
Ըստ նիհիլիստների` Նիկոլի կողմից վերջին անգամ Պապ թագավորի անունը օգտագործելիս վերջինս գերեզմանում շուռ է եկել եւ բացականչել արդեն դասական դարձած հետեվյալ խոսքերը. «Ա՛յ ոչխար, դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ՁՄՌԱՆԸ ԱՍՖԱԼՏԻՆ ԱՂ ԱՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱՅՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՔԱՅՔԱՅԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աղն ա կերել ասֆալտը։
**
ԱՆԻԾՅԱԼՆԵՐԸ
Ըստ թեոլոգների` Նիկոլի հրամանով Աննա Վարդապետյանի կողմից Վեհափառի ելքը Հայաստանից արգելելուց հետո, արգելելու են նաեւ Հիսուս Քրիստոսի մուտքը Հայաստան։
**
ՀԻՍՈՒՍԻ ԱՆՈՒՆՈՎ, ԸՆԴԴԵՄ ՀԻՍՈՒՍԻ
Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլին Վեհափառի դեմ քրեական գործ հարուցելու եւ երկրից դուրս գալու արգելք սահմանելու դաբրոն Նիկոլին տվել է «քրիստոնյա» Վենսը։
**
ՎԵՀԱՓԱՌԸ՝ ՀՅԴ-ԱԲԱՐ
(ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆԱԵՎ ԲԱՆՏ ՆՍՏԵԼ ԵՎ ԱՅՆՏԵՂ ՆԱՀԱՏԱԿՎԵԼ ՎԵՀԱՎԱՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մահն իմացյալ անմահություն է
**
ՔՊ-ՈՒՄ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ըստ ՔՊ նորագույն մասնագետների` Ալեն Սիմոնյանը ռեյտինգային ցուցակում առաջին տասնյակի վերջին տեղերում հայտնվելով` նրան կարող են ուղարկել Արարատ Միրզոյանի ճանապարհով՝ դեպի ԱԳՆ։

