Իրանը Ռուսաստանից ստացել է «Գիշերային որսորդ» գրոհային ուղղաթիռների նոր խմբաքանակ
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Վերջին երեք օրերի ընթացքում ռուսական Ил-76ТД տրանսպորտային ինքնաթիռների երեք թռիչք է գրանցվել Միներալնիե Վոդիից դեպի Իրանի Քարաջ քաղաք։
Այս երթուղով Իրան են մատակարարվել Ми-28НЭ «Գիշերային որսորդ» գրոհային ուղղաթիռներ։ Հետևաբար, հնարավոր է, որ այդ թռիչքները կապված են իրանական բանակի համար արտադրված գրոհային ուղղաթիռների նոր խմբաքանակների փոխանցման հետ։

