Ռուսները, փաստացի, վերջնաժամկետ են տալիս Թրամփին` կատարել Ալյասկայի պայմանավորվածությունները
ՄիջազգայինՎաղը Ժնևում Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը կգործի «Անքորիջի համաձայնագրի շրջանակներում»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ռյաբկովը։
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ «քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիում, այդ թվում՝ տարածքների թեման»։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Թրամփն ու Պուտինը Անքորիջում համաձայնության են եկել պատերազմը դադարեցնել Դոնբասից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումից հետո, որը Զելենսկին մերժել է։
Այսպիսով, Ռուսաստանը, ըստ էության, ԱՄՆ–ից պահանջում է` կա՛մ ապահովել, որ հենց ԱՄՆ–ի առաջարկած կարգավորման մեխանիզմը վերջապես աշխատի, որից ելնելով էլ վաղվա բանակցություններում կգործեն: Կա՛մ Ալյասկայի պայմանավորվածությունները կորցնում են իմաստը, նաեւ հաշվի առնելով, որ դրանք ձեռք բերելուց հետո ռազմական նկատելի իրողություններ են փոխվել եւ այդ պայմանավորվածություններն արդեն իսկ ներկա իրավիճակին չեն համապատասխանում:

