Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով. Տեր Ռուբեն

Հասարակություն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը հայտարարություն է արել․

 

«Խոսքդ ճրագ է քայլերիս, լուսավորող՝ ճամփաներիս» (Սաղ․ 119։105)

 

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

 

Մեծ Պահքը տարվա առանձնահատուկ մի ժամանակահատված է, երբ Սուրբ Եկեղեցին պահեցողության, աղոթքի և բարեգործության միջոցով մեզ հրավիրում է վերադառնալ ինքներս մեզ՝ Տիրոջը վերագտնելու հույսով: Բարեպաշտական արժեքավոր միջոցների շարքում տեղ է գրավում նաև հոգևոր ընթերցանությունը՝ ոչ թե որպես պարզ մտավարժանք, այլ լսելու ունակություն։ Գիտենք, որ «մարդը միայն հացով չի ապրում, այլ նաև Աստծո խոսքով» (Մատթ․ 4։4): Եթե մարմինը սնուցման կարիք ունի, հոգին նույնպես քաղցած է: Եվ հոգու քաղցը հագենում է ոչ թե աշխարհի աղմուկով, այլ այն Խոսքով, որը լուսավորում, ուղղորդում, մխիթարում և նորացնում է: Երբ բացում ենք Աստվածաշունչը, պարզապես տեքստ չէ, որ ընթերցում ենք, այլ մտնում ենք Աստծո հետ կենդանի երկխոսության մեջ։ Ինչպես աշակերտները Էմմավուսի ճանապարհին զգացին իրենց սրտերի ճմլվելը, երբ Հարուցյալ Հիսուս նրանց բացատրում էր Սուրբ Գիրքը (Ղուկ․ 24։32), այնպես էլ սուրբգրային ընթերցմամբ մենք կարող ենք զգալ այն կրակը, որ հալեցնում է մեր հոգու կարծրությունը և հավատ, հույս, սեր բորբոքում։

 

Բայց Աստծո իմաստությունը՝ ինչպես պատմության միջով հոսող գետ, ոգեշնչել է նաև բազմաթիվ տղամարդկանց և կանանց, որոնք փնտրել են Նրա ներկայությունը։ Հոգևոր տեքստ կարդալ նշանակում է հաղորդակցվել Աստծուն որոնողների այս երկար շղթային. «Քննեցե՛ք ամեն բան, բարո՛ւն կառչեք» (Ա Թես․ 5։21), – հորդորում է Սուրբ Պողոս առաքյալը։ Այսպիսով, հոգևոր ընթերցումը դառնում է կշռադատում, հոգու մերկացում և խղճմտանքի հասունացում։

 

Այսօր, երբ մարդիկ քիչ են կարդում, առավել ևս՝ քիչ են լսում, ընթերցանությանը ժամանակի հատկացումը նկատվում է որպես քայլ օրինաչափությանը հակառակ։ Դա ճգնության մի ձև է, որ նշանակում է՝ ժամանակը խլել շտապողականության կուռքից, անմիջական շահույթի գերիշխանությունից՝ այն Աստծուն վերադարձնելու համար․ «Տե՜ր․․․ սովորեցրո՛ւ մեզ, որ հասկանանք, թե մեր օրերը հաշվված են, որպեսզի սրտով իմաստուն դառնանք» (Սաղմ․ 90։12)։ Ժամանակի տրամադրումը ընթերցանությանն արդեն իսկ ժամանակը սրբագործելու արարք է։

 

Հոգևոր ընթերցանությունը հանդիպումն է երկու՝ գրքի խոսքի և ներաշխարհի խոսքի միջև։ Սուրբ Հոգին, որի ներշնչանքով գրվել են Սուրբ Գրվածքները, այսօր էլ շարունակում է խոսել հեզ սրտերին․ «Կենդանի է Աստծո խոսքը, ազդու և ավելի հատու, քան որևէ երկսայրի սուր» (Եբր. 4։12)։ Այն մանրակրկիտ զննում է սրտի խորհուրդները, լուսավորում է ստվերոտ գոտիները և մխիթարում փորձությունների պահին։

 

Մեծ Պահքը ժամանակն է ապաշխարության, ասել է թե՝մտքի փոփոխության․ «Մի՛ ընդօրինակեք այս աշխարհի մարդկանց վարմունքը, այլ նոր մա՛րդ եղեք նորոգված մտքերով» (Հռոմ․ 12։2)։ Այդ դեպքում հոգևոր ընթերցումը դառնում է միջոց, որով թույլ ենք տալիս Աստծուն ընդլայնել մեր հորիզոնները, մաքրագործել մեր չափանիշները և ամրապնդել մեր հույսը։

 

Ընթերցումը խոնարհության դրսևորում է՝ այն գիտակցությամբ, որ ինքնաբավ չենք, և մեզ անհրաժեշտ է իմաստությունն այն մարդկանց, որոնք նախորդել են մեզ հավատքի փորձառությամբ: Օգոստինոս Երանելին ընթերցանությունը բնորոշում է իբրև երկխոսություն նրանց հետ, ովքեր բացակա են, իսկ Աստծո Խոսքի ընթերցման ժամանակ «Բացական» ավելի ներկա է, քան երբևէ․ Հարուցյալ Փրկիչը խոսում է մեզ հետ Սուրբ Գրքի միջոցով, և Սուրբ Գիրքը դառնում է Տիրոջ հետ հանդիպման վայր:

 

Մեծ Պահքը թող լինի հոգևոր վերելք պտղաբեր լռությամբ, աղոթքով ներշնչված ընթերցանությամբ, սրտի ճմլմամբ։ Եվ Աստծո Խոսքը, որ ընդունում և պահպանում ենք, նոր կյանքի զորությամբ օժտի մեզ, որպեսզի Սուրբ Զատկին Հարուցյալ Քրիստոսի մեջ ճանաչենք այն Ձայնը, որին սովոր ենք լսել»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում