Ժնևում ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա հանդիպմանը կքննարկվի նաեւ տարածքների թեման. Պեսկով
ՄիջազգայինԺնևում ՌԴ–ԱՄՆ–Ուկրաինա բանակցություններում քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն կլինի, քան Աբու Դաբիում, այդ թվում՝ տարածքների թեման։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ժնևյան առաջիկա բանակցությունների վերաբերյալ նա նաեւ հայտարարել է.
Ռուսական պատվիրակության կազմում կլինեն Մեդինսկին, Գալուզինը, Կոստյուկովը և այլ պաշտոնյաներ։
Մեդինսկին չի մասնակցել Աբու Դաբիում Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին, քանի որ դրանք կենտրոնացած էին զինվորականներին վերաբերող անվտանգության հարցերի վրա։
Դմիտրիևը կմեկնի Ժնև՝ ԱՄՆ-ի հետ տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի շրջանակներում հանդիպումների համար։
Ռուսական պատվիրակությունը մանրամասն հրահանգներ է ստանում նախագահից՝ Ուկրաինայի հարցով Ժնևում կայանալիք բանակցություններին մեկնելու նախօրեին։

