Երեք Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին․ Տեր Եսայի
Երեք Սրբազան հայրեր Հայաստանից մեկնել են Ավստրիա՝ մասնակցելու Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Նրանք են՝ Շիրակի թեմի հոգևոր տեսուչ Տ․ Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Հիշեցնենք, որ եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, բնականաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայությամբ։
Նշենք, որ Եպիսկոպոսաց ժողովը կմեկնարկի վաղը՝ առանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ինչպես նաև Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանի, նրանց ևս մեղադրանք էին առաջադրել դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար, ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված նախկին առաջնորդ Արման Սարոյանին։

