ՇՏԱՊ. ՇՏԱՊ.Քաղաքապետարանը ներխուժել է Գյուլբենկյան 2/1. ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տեսանյութեր«Իրավունքի» խմբագրություն են ահազանգել Գյուլբենկյան 2/1 հասցեի բնակիչներ, ովքեր բառի բուն իմաստով ահաբեկված էին քաղաքապետարանի աշխատակիցների գործողություններից: «Մի ժամ առաջ տեղեկացրել են, որ գալիս են գարաժները քանդելու, որ իբր դրանք ինքնակամ շինություններ են, սա ոչ այլ ինչ է քան օրը ցերեկով ռեկետ»,-վրդովված ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացին, ով նաեւ տեսանյութ եւ լուսանկարներ է տրամադրել:

